Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն ի պատասխան պայթանյութով օդապարիկների արձակման

Աշխարհ 16.06.2021   13:00   69

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հունիսի 16-ին գրոհել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության տարածք՝ հրկիզումների նպատակով: Այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած օրը Գազայի հատվածից Իսրայելի տարածք են արձակվել բազաթիվ օդապարիկեր՝ ամրակցված հրկիզող նյութերով՝ հրկիզումների նպատակով: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում Էին ահաբեկիչների կողմից»,- ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Զինվորականները ՀԱՄԱՍ-ի վրա են դրել «պատասխանատվությունը Գազայի հատվածում տեղի ունեցող ցանկացած իրադարձությունների, ինչպես նաեւ նրանց գորողությոնների հետեւանքների համար»: «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ Է ցանկացած սցենարի, ներառյալ մարտական գործողությունների վերսկսման, ի պատասխան Գազայի հատվածից շարունակվող ահաբեկչական գործողությունների»,- ընդգծել են բանակային մամուլի ծառայությունում:

Իսրայելի Kan պետական ռադիոկայանը նշում Է, որ Գազայի հատվածում Իսրայելի գրոհը դարձել Է առաջինը զինվորականների եւ պաղեստինյան միջատարածքում արմատականների միջեւ մայիսի 21-ին հրադադարի շուրջը համաձայնության ուժի մեջ մտնելու պահից ի վեր՝ կողմերի միջեւ հրթիռահարվածների փոխանակման 11 օրվանից հետո:

Ռադիոկայանի հաշվարկներով՝ Գազայի հատվածից հունիսի 15-ի օրվա ընթացքում Իսրայելի տարածք են արձակվել տասնյակ օդապարիկներ՝ պայթանյութով եւ հրկիզող նյութերով, ինչի հետեւանքով Գազային հարող շրջաններում բռնկել են շուրջ երկու տասնյակ խոշոր տափաստանային հրդեհներ: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         ՀԱՄԱՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz