Իսրայելցի ոստիկանների հետ բախումների հետևանքով 600-ից ավելի պաղեստինցի է տուժել

Հրատապ 11.05.2021   14:00   108

Արևելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների հետևանքով տուժած պաղեստինցիների թիվը հասել է 612-ի։ Այս մասին հայտնում է Al-Quds պարբերականը՝ հղում անելով Պաղեստինյան կարմիր մահիկի ներկայացուցչին։

«Օրվա ընթացքում Տաճարի լեռան և Երուսաղեմի Հին քաղաքի շրջանում վնասվածքներ են ստացել առնվազն 612 պաղեստինցիներ»,-ասել է նա։

Իսրայելցի ոստիկաններն ուժով հեռացրել են Ալ-Աքսա մզկիթում աղոթող բազմությանը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ։

Հիշեցնենք՝ գիշերվա ընթացքում արմատականները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 200 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում խոցել են 140 թիրախ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz