Իրազեկում՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու մասին

Իրազեկիչ 26.01.2021   12:37   45

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու մասին, որում, մասնավորապես, ասված է․ 

«Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝

- Շահառուի (անհայտ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին) անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ) կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 95 02 35 հեռախոսահամարով»:


 Պիտակներ
         իրազեկում, Արցախի ՊԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb