Իրաքի հյուսիսում Թուրքիայի MIT-ի օպերացիայի հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել

Աշխարհ 13.05.2021   11:20   67

Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարա շրջանում իրականացված ռազմագործողության հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ:

Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները ծրագրել էին անցնել հյուսիսիրաքյան Մեթինայի շրջանը և հարձակում կազմակերպել թուրք ուժայինների դեմ: 

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում “Pençe-Şimşek” և “Pençe-Yıldırım” ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս օպերացիաներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ–ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։


 Պիտակներ
         քուրդ զինյալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz