Իրանը ողջունում է Սաուդյան Արաբիայի նոր մոտեցումը Թեհրանի նկատմամբ

Աշխարհ 30.04.2021   10:39   110

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի թագաժառանգի վերջերս արած հայտարարություններին՝ կապված Իրանի ու Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի հարաբերությունների հետ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը:

Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Կառուցողական քայլերով և երկխոսությամբ, տարածաշրջանի և իսլամական աշխարհի այս երկու կարևոր երկրները կարող են թևակոխել փոխգործակցության և համագործակցության նոր փուլ՝ տարաձայնությունները հաղթահարելով, խաղաղության, կայունության և տարածաշրջանային զարգացման հասնելու համար»:

 Խաթիբզադեն հավելել է. «Իրանի իսլամական հանրապետությունը, Պարսից ծոցի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության առաջարկներով և ծրագրերով, այդ թվում՝ Հորմոզի խաղաղության նախաձեռնության առաջարկով,  առաջին քայլն է արել; տարաշածրջանային համագործակցության ուղղությամբ  և ողջունում է Սաուդյան Արաբիայի դիրքորոշման փոփոխությունը»:

Երեքշաբթի  օրը,  «Ալ-Արաբիային» տված հարցազրույցում, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտարարել էր, որ այդ երկիրը  շահագրգռված է կարգավորել  հարաբերություններն Իրանի հետ:
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz