Իրան. Թույլ չենք տա փոխել հյուսիսային սահմանները Հայաստանի հետ

Աշխարհ 17.05.2021   11:58   72

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, Թեհրանում Սպուտնիկ լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում, Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների կապակցությամբ ասել է.«Մենք թույլ չեն տա փոխել հյուսիսային սահմանները»:

Նա հավելել է.«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, թափանցիկ ու վճռական է: Մենք չենք ընդունելու տարածաշրջանի սահմաններին ոչ մի փոփոխություն չենք ընդունելու: Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ի դեպ, մենք չենք ըդնունելու նաև մեր սահմանների մոտ որևէ արտատարածաշրջանային ուժի  տեղակայումը: Ուրեմն եթե որոշված է վերցնել Հայաստանի տարածքի մի մասը և  փոխել մեր սահմանային պայմանները, այսինքն՝ մենք նոր հարևան ունենանք, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները և Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը պետք է  ամբողջությամբ պահպանվեն»:

Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները իրավունք ունեն պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը, Զոլնուրին ընդգծել է.«Մենք սատարում ենք թե Ադրբեջանի և Թե Հայաստանի դիրքորոշմանն իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու և Իրանի հետ հարևանությունը պահպանելու հարցում: Մենք հարևան ենք վերոնշյալ երկու երկրների հետ:  Պահպանելով այս հարևանությունը և   առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք  երկու երկրների տարածքային ամբողջականությանը»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz