«Ինտերը» 84 միլիոն եվրոյով կգնի Լուկակուին

Սպորտ 20.06.2019   20:05   695

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Միլանի «Ինտեր», հաղորդում է The Sun-ը։

26-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի ղեկավարությունից երաշխիք է ստացել, որ 84 միլիոն եվրոյով կվաճառի տրանսֆերը։ Լուկակուն «Ինտերի» հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի վերաբերյալ և կստանա շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ։

Լուկակուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։


 Պիտակներ
         Լուկակու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz