Ինդոնեզիայում խոստացել են օգնել երկրում հայերի ներկայության հետքերի որոնմանը

Հայեր 09.02.2019   11:45   431

Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքի քաղաքապետ Թրի Ռիսմահարինին խոստացել է օգնել քաղաքում հայկական և ռուսական ներկայության հետքերի որոնմանը, փոխանցում է Republika.co.id-ն: 

Աղբյուրի համաձայն՝ փետրվարի 7-ին քաղաքապետին նման խնդրանքով դիմել են Ինդոնեզիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպաններ Ձյունիկ Աղաջանյանը և Լյուդմիլա Վորոբյովան:

«Մենք կօգնենք պատմական գրառումների որոնմանը»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ գտնված բոլոր իրերը կփոխանցվեն հայկական և ռուսական կողմերին: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում հայերի ներկայության հետքերի գոյության մասին ինքը տեղյակ էր Սարկիսով եղբայրների գործունեության շնորհիվ, որոնք Սուրաբայում հանրահայտ Մաջափահիթ հյուրանոցի հիմնադիրներն են:

«Սարկիսով եղբայրները մեր քաղաքում տուն ունեին: Հիմա այն առևտրի կենտրոն է»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է քաղաքում ռուսական «հետքերին», ապա քաղաքապետը պարզաբանել է, որ կսկսվեն Սուրաբայում սուզանավի պատմական ծագման մասին տեղեկությունների որոնումները: Աղբյուրի համաձայն՝ նավն արտադրվել է դեռևս Խորհրդային Միությունում:

Սուրաբայի քաղաքապետը ողջունել է երկկողմ համագործակցության ՌԴ և ՀՀ դեսպանների առաջարկը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz