Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է․ Շիրազ

Մտորման համար 21.06.2021   12:00   70

Դրվագներ Հովհաննես Շիրազի կյանքից

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:

Շիրազը զարմանում է.- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…

***

Մի անգամ Շիրազին հարցնում են.

- Վերջերս ինչու չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:

- Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:

***

Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.

- Ինչու ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…

- Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

***

Մի անգամ Հովհաննես Շիրազը` կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.

- Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից:

- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
 


 Պիտակներ
         Հովհաննես Շիրազի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz