Ինչպես հեռացնել մրցակցին. Արզաքանցյանի հետապնդումը շարունակվում է

Քաղաքական 19.06.2021   23:59   5016

Մայիսի 22-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության համագումարում հայտարարվեց, որ կուսակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվելու գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր և բարերար Տիգրան Արզաքանցյանը: Արզաքանցյանը հաջողակ գործարար է, որը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել իր հայրենակիցների համար, և շռայլ բարերար է, որն օգնում է բոլոր ընչազուրկներին: Սակայն գործնականում իշխանության ղեկին մնալ ցանկացողների կողմից գործարարը բախվել է աննախադեպ հալածանքների։

Անցած մեկ ամսվա ընթացքում Տիգրան Արզաքանցյանին այնքան են զրպարտել, որքան չէր եղել ողջ կյանքի ընթացքում։ Քաղաքական մրցակիցները, նախանձողները քննադատեցին հաջողակ գործարարի բառացիորեն ամեն քայլը: Հարվածն տակ է հայտնվել ոչ միայն նա, նրա բիզնեսն ու բարեգործական հիմնադրամը, այլև նրա երիտասարդ կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով Հայաստանն իր երկրորդ տուն է համարում։ Զրպարտիչները նրան անվանել էին հայ ժողովրդին կողոպտած խաբեբա, խաղամոլ, քաղաքական արկածախնդիր։ Բայց այս անգամ չուզողները գերազանցեցին բոլոր սահմանները. նրանք Արզաքանցյանին մեղադրեցին մաֆիային ներգրավված լինելու մեջ։

Գործարար չի նշանակում մաֆիոզ

Հարկ է ուշադրություն դարձնել, որ այս անգամ նյութը լույս է տեսել ոչ թե հայկական ծախու լրատավականներում, այլ իտալական մամուլում։ Մյուս կողմից, դա զարմանալի չէ. Տիգրան Արզաքանցյանը խոշոր և հարգված գործարար է նաև միջազգային հանրությունում։

Արզաքանցյանի և նրա կողմնակիցների անունը արատավորող զեկույցը կոչվում է «Հայկական մաֆիան Եվրոպայում. խնդիրներ և հեռանկարներ» և հրատարակվել է իտալական ՀԿ-ի կողմից: Այն կրում է բացահայտ զրպարտչական և այլատյացության բնույթ։ Ըստ այդ «զեկույցի»՝ հայերը բաժանվում են երկու խմբի՝ աղքատ ֆերմերների և արյունախում մաֆիոզների։ Հոդվածում վրդովեցուցիչ հետևություններ է արվել և վիրավորական է ողջ հայ ժողովրդի համար։ Ըստ դրա՝ եթե հայը մեծ հաջողության է հասնում արտասահմանում, ապա դա անում է ոչ թե հայերին հատուկ աշխատասիրության և սեփական  ուժերի հանդեպ հավատի, այլ ինչ որ խորհրդավոր «հայկական մաֆիայի» հետ կապերի շնորհիվ։

Մի պահ շեղվենք և շեշտենք, որ ձևակերպումն ինքնին ճիշտ չէ։ «Մաֆիա» բառով բնորոշում են քրեական տիպի համայնքները, որոնք բնորոշ են հենց Իտալիային։ Այնտեղ մտնում են հենց ազգային հատկանիշով՝ ոչ իտալացիների մուտքը մաֆիա փակ է։ Այդ մասին վկայում են ինչպես փաստագրական գրքերում, այնպես էլ Մարտին Սկորսեզեի նկարահանած մաֆիայի մասին դասական ֆիլմերում։ Այդ պատճառով ոչ մի «հայկական մաֆիա» գոյություն ունենալ չի կարող նույնիսկ տեսականորեն. խոսքն ավելի շուտ կազմակերպված հանցավորության մասին է։

Փաշինյանի վրեժը

Արզաքանցյանին ընտրություններին մասնակցելու հնարավորություն թույլ չտալու նպատակով Փաշինյանը, կազմակերպած բոլոր ապօրինություններից հետո, որոշել է հարված հասցնել նաև Արևմուտքից։ «Զեկույցը» կրում է բացահայտ պատվիրված բնույթ։ «Մաֆիոզի» հոդվածում բոլոր հիշատակումները այս կամ այն կերպ կապված են հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով 2018 թվականի գունավոր հեղափոխության արդյունքում տապալվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։

Սարգսյանի կողմնակիցները հոդվածում անվանվել են «Եվրոպայում հայկական մաֆիայի հիմքը հանդիսացող կլան»։ Իսկ Փաշինյանի անունը ոչ միայն չի հիշատակվում մաֆիայի մասին պատմություններում, այլև «քանդել է բազմաթիվ սխեմաներ, որոնք երկար տարիներ հսկայական եկամուտներ են բերել Սարգսյանին ու նրա մարդկանց»։ Փաշինյանն, ըստ երևույթին, զեկույցի դասակարգմանը համապատասխան, «աղքատ ֆերմեր» է։ Արդյունքում, զեկույցի հեղինակների կարծիքով, տեղի է ունեցել հայկական մաֆիայի արմատականացում։

"Եվրամիության երկրների տարածքում հայկական մաֆիոզ կառույցների կտրուկ արմատականացումը, անշուշտ, չի կարող անհանգստություն չառաջացնել ինչպես կառավարությունների, այնպես էլ հասարակ քաղաքացիների մոտ։ Եվրամիության համար հիշյալ արմատականացման հետ կապված հնարավոր ծախսերը հսկայական են և ենթակա են առանձին քննարկման»։

Զեկույցում մերկապարանոց պնդում կա, թե 2021 թվականի հունիսի ընտրությունների արդյունքում Սարգսյանը պատրաստվում է վերադառնալ իշխանության։ Թեև դեռևս ապրիլի 26-ին նախկին վարչապետը հայտարարել էր, որ կհեռանա Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից։

«2021 թվականի հունիսին Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Բոլոր կանխատեսումների համաձայն, նրանք խոստանում են դառնալ ամենաաղմկահարույցը և, չի բացառվում, որ ամենախայտառակը այդ հանրապետության ողջ պատմության մեջ, որը 1991 թվականին անկախացավ Խորհրդային Միության փլուզուման հետևանքով։ Եվ չնայած եվրոպացիները չեն հետևում հեռավոր Հայաստանի ներքաղաքական կյանքին, այդ երկրում սպասվող ընտրությունները կարող են արմատապես ազդել Եվրամիության երկրներում քրեածին իրավիճակի մակարդակի, ինչպես նաև նրանց քաղաքացիների եկամուտների վրա»։

Այնուհետև, ըստ «զեկույցի», Սարգսյանը «փոփոխության է ենթարկել իր նախաձեռնությունների մի մասը» (խոսքը կոռուպցիոն սխեմաների մասին է) և որոշել է անցնել ապօրինի հարստացման գործին Եվրոպական երկրների սփյուռքի միջոցով, որոնք ակնհայտորեն արյունարբու մաֆիոզներ են։ Հայկական սփյուռքի ազդեցության շնորհիվ Սարգսյանն իբր ձևավորել է տասնյակ քրեական խմբավորումներ, որոնք ղեկավարում են «իր մարդիկ»։ «Իր մարդկանցից» մեկն էլ Տիգրան Արզաքանցյանն է, որի մասին ուղղակիորեն ասվում է հոդվածում։

Ֆրանսիական կապավորը

Զեկույցում Արզաքանցյանը ներկայացնում է, քրեական տերմինաբանությամբ՝ որպես Ֆրանսիայի «նայողը»։ Որպես ապացույց այն բանի, որ Արզաքանցյանը «հայկական մաֆիայի գլխավոր ներկայացուցիչներից է» այնտեղ, «զեկույցի» հեղինակներն օգտագործում են գործարարի դեմ բազմաթիվ պատվիրված հոդվածներից զրպարտությունն ու մանիպուլյացիաները, որոնց թվում Երևանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ կոնֆլիկտն ու Մոսկվայի խաղատանը գործարարի վրա հարձակումն է (հարկ է ընդգծել, որ այդ միջադեպերում Արզաքանցյանը տուժող կողմ է եղել)։

«Տիգրան Արզաքանցյանին համարում են Ֆրանսիայում հայկական մաֆիայի գլխավոր ներկայացուցիչներից մեկը ։ Մինչև 2007 թվականը նա եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, որտեղ եղել է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ: Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ և վաղեմի բարեկամական հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։

Հայաստանում նախկին քաղաքական գործչին անվանում են «կոնյակի արքա»։ 1998 թվականին Արզաքանցյանի անմիջական մասնակցությամբ Հայաստանի հնագույն Կոնյակի գործարաններից մեկում՝ Արտաշատում, GreatValley ապրանքանիշի ներքո հիմնադրվել է կոնյակների արտադրություն։ Արզաքանցյանը լայն ճանաչում է ստացել Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի ժամանակ, որը 1998 թվականին ձեռք է բերել ֆրանսիական PernodRicard խումբը:

Արզաքանցյանը մոսկովյան խաղատների հաճախակի հյուրն էր. Ռուսաստանում նա նույնպես բիզնես ուներ։ 2006 թվականի մարտին գործարարը հարձակման էր ենթարկվել Մոսկվայի Kutuzov-hall կազինոյում։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է GreatValley ընկերության մամուլի ծառայությունը, պատգամավորի վրա հարձակվել են խաղատան ավելի քան 20 զինված անվտանգության աշխատակիցներ, որոնք նրան լուրջ վնասվածքներ են հասցրել և հափշտակել արժեքավոր իրեր՝ «Ֆրենկ Մյուլլեր» ժամացույցը (այդ ընկերության համահիմնադիրը նախկինում հիշատակված հայ միլիոնատեր Վարդան Սրմաքեշն է) և 60.000 դոլար արժողությամբ բջջային հեռախոսը: Ընդ որում, ըստ մի շարք լրատվամիջոցների հրապարակած վարկածի, Արզաքանցյանն ինքն է բեմադրել է սեփական ծեծը, որպեսզի խաղատունը չվերադարձնի խոշոր պարտքը։

2007 թվականի սեպտեմբերին գործարարի վրա հարձակվել էին «Մետրոպոլ« խաղատանը, ըստ քննության տվյալների, Արզաքանցյանն այդ տարի ավելի քան 30 անգամ այցելել էր «Մետրոպոլ»:

Այսօրվա դրությամբ Արզաքանցյանը զգալի մասնաբաժին ունի Ֆրանսիայի և Ռուսաստանի կոնյակի բիզնեսում։ Հիմնականում գործեր է վարում Ֆրանսիայում. հարազատ Հայաստանում էլ շահագործում է ոսկու խոշորագույն հանքերից մեկը»։

Գործարարին մեղադրում են այն, որ նա «զգալի մասնաբաժին ունի Ֆրանսիայում և Ռուսաստանում կոնյակի բիզնեսում»։ Այս թեզը ոչ այլ ինչ է, քան համառ աշխատասեր մարդու հաջողության հանդեպ տափակ նախանձի դրդելու փորձ։

Մեղադրանքների թվարկման ավարտին հոդվածի հեղինակները հերթական անգամ հիշատակում են հենց Տիգրան Արզաքանցյանի կողմից հերքված Փարիզի արվարձանում իբր իր ունեցած անշարժ գույքի մասին կեղծ լուրը։ «Զեկույցի» համաձայն՝ որոշ «հասարակական գործիչներ» գործարարին մեղադրում են այն բանի համար, որ նա չի նշել ֆրանսիական առանձնատունն իր հայտարարագրում։ Սակայն, ինչպես ինքը ՝ քաղաքական գործիչը, բազմիցս հրապարակայնորեն բացատրել է, այդ առանձնատունը պատկանում է ոչ թե իրեն, այլ իր ազգականին՝ զարմիկին։

Իրական թեկնածու

Սև PR արշավի աննախադեպ մասշտաբները, որը գործող իշխանությունը ծավալել է Տիգրան Արզաքանցյանի դեմ, վկայում են միայն մեկ բանի մասին. Փաշինյանը վախենում է Նրանից և իրական սպառնալիք է զգում «Կոնյակի արքայի» կողմից: Նախկին վարչապետը փորձել է իր մրցակցին դուրս շպրտել վարչական ռեսուրսի միջոցով՝ պարզապես հեռացնելով նախընտրական մրցապայքարից։ Հասկանալով, որ իր կեղտոտ խաղը չկանգնեցրեց հաղթելու սովոր Արզաքանցյանին՝ Փաշինյանն օգտվեց արտերկրում ունեցած իր կապերից, որպեսզի գործարարին վարկաբեկի արդեն Եվրոպայում։

Միակ բանը, որում չեն ստել «զեկույցի» հեղինակները՝ հունիսի 20-ի ընտրությունները որոշիչ կլինեն Հայաստանի ապագայի համար։ Ո՞վ կգլխավորի Հայաստանը՝ պատերազմը տանուլ տված և իր սնանկությունն ապացուցած Փաշինյա՞նը, թե՞ հաջողակ գործարար Արզաքանցյանը, կորոշի միայն հայ ժողովուրդը։

Ինչ վերաբերում է վերը նշված զեկույցին, ապա այն պետք է ուսումնասիրեն Եվրոպայի և Հայաստանի պատկան մարմինները։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն


 Պիտակներ
         Տիգրան Արզաքանցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz