Ինչպես դառնալ դիպուկահար

Արսենալ 25.06.2021   22:30   415

Դիպուկահար (ինքնուրույն մարտական միավոր)՝ ռազմական մասնագետ, որը վարպետորեն տիրապետում է դիպուկ կրակ վարելու, քողարկման և հետևելու արվեստին, թիրախը խոցում է, որպես կանոն, առաջին կրակոցից:

Դիպուկահարի խնդիրն է համարվում հրամանատարական և կապավորական կազմերի, հակառակորդի գաղտնիքների խոցումը, կարևոր ի հայտ եկող, շարժվող, բաց և քողարկված առանձին թիրախների (հակառակորդի դիպուկահարների, սպաների և այլոց) ոչնչացումը: Դիպուկահարը զինվում է օպտիկական նշանոցով դիպուկազարկ հրացանով և այլ հատուկ սարքավորումներով, որոնք հեշտացնում են նշանառությունը։

Երբեմն դիպուկահար են անվանում նաև այլ զորքերի (հրետանի, ավիացիա) դիպուկ կրակողներին:

Առաջին անգամ «դիպուկահար» բառը առաջացել է անգլիական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ծագել է անգլ.՝ Snipe – «մորակտցար» (փոքր և արագաշարժ թռչուն, որը դժվարաորս է համարվում այն պատճառով, որ նրա թռիչքի ուղղությունը անկախատեսելի է, և կրակոցը պետք է իրականացվի «պատահականորեն»)։

Մանրամասները՝ տեսանյութում։


 Պիտակներ
         դիպուկահար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz