Ինչու վախեցան Դեմոկրատական կուսակցությունից

Քաղաքական 14.06.2021   12:30   8879

Ուսումնասիրելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի թեկնածու գրանցելու հարցը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել նրա թեկնածությունը՝ փաստաթղթերում տեղ գտած անճշտությունների պատճառով:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության ցուցակից ղեկավարի ապօրինի հանումը և այն համարում է քաղաքական կողմնակալություն։

Խոսք գործի դիմաց

Մեկ ամիս էլ չի անցել, ինչ Տիգրան Գրիգորիի Արզաքանցյանն իր թեկնածությունն առաջադրեց Հայաստանի վարչապետի պաշտոնում Դեմոկրատական կուսակցությունից, բայց արդեն նրա քաղաքական մրցակիցներն գրոհի են անցել։ Ծախու ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել զրպարտչական հորինվածքներ, որոնք ցեխ են շպրտում ոչ միայն քաղաքական գործչի, այլև, ինչը հատկապես ստորակարգ է՝ նրա ընտանիքի և կնոջ վրա։ Դե ինչ, ինչպես ասում են, շները թող հաչան, իսկ քարավանը վստահորեն առաջ ընթանա։

Վայրահաչոցներին պատասխանելու փոխարեն Տիգրան Արզաքանցյանը կնոջ հետ գնում է ազնվաբարո ճանապարհով՝ գործը հակադրելով խոսքերին։ Օրինակ ՝ մայիսի 27-ին Նատալյա Ռոտենբերգ բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր  հանդիպում Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ։ Առանց ավելորդ խոսքաբանության Ռոտենբերգը, որպես բարերար, քոլեջին նվիրաբերեց բեմական ցուցադրությունների և շնորհանդեսների համար նախատեսված պրոյեկտոր, որի մասին վաղուց էին երազում ուսանողները: Նատալյան հանդես եկավ ոգեշնչող ելույթով, որն ուսանողներին դրական լիցքեր և լավ տրամադրություն փոխանցեց։ Երախտապարտ ուսանողները բարերարին բուռն ծափահարություններ պարգևեցին։

Խոսքի տեր մարդը

Ընդհանուր առմամբ, Տիգրան Արզաքանցյանի վրա հարձակումները ծիծաղելի են բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են նրա կենսագրությանը։ Արզաքանցյանը «միայնակ ռազմի դաշտում» ասույթի օրինակ է, թե ինչպես մեկ մարդը կարող է փոխել երկիրը։ 90- ականներին, երբ Հայաստանը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ, հենց Տիգրան Արզաքանցյանն էր իր հայրենակիցներին պաշտպան դարձել նրանց ծանր վիճակում. նա որոշեց ստեղծել բիզնես, որը թույլ կտա իր հայրենակիցներին ազատորեն վաստակել իրենց արժանապատիվ կյանքի համար: Այդպես հայտնվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք մինչ օրս գոյություն ունեն և աշխատատեղեր են ապահովում հազարավոր հայրենակիցների համար։ Այո, նրա ընկերությունների աշխատանքային տարիներին տարբեր սկանդալներ են տեղի ունեցել՝ կապված իբր աշխատակիցների աշխատավարձերի չվճարման հետ։ Սակայն ժամանակը սրբել է չարակամների տարածած ստի քողը, իսկ ձեռնարկությունները հաջողությամբ աշխատում են առայօր։

Արզաքանցյանին հաճախ մեղադրում են երեսպաշտության մեջ. իբր, այդ ինչպես կարելի է առողջ ապրելակերպ վարողը թունդ ոգելից արտադրել: Այս կեղծ բարեպաշտությունն իրականում քողարկում է քաղաքացիներին ազատ ընտրության հնարավորությունից զրկելու փորձերը։ Ո՞վ է ստիպում մարդկանց ոգելից ձեռք բերել: Տիգրան Արզաքանցյա՞նը, նրա կի՞նը։ Իսկ եթե մարդն ուզում է աշխատանքային ծանր օրվանից հետո փոքր ինչ լիցքաթափվել կոնյակի շուրջ, ի՞նչն է այստեղ պախարակելի, մանավանդ եթե նա ընտրություն կատարի հօգուտ տեղական արտադրանքի՝ հրաշալի «Տիգրան արքայի»։

Սպորտն արյան մեջ

Տիգրան Արզաքանցյանն ինքը ոչ մեկին չի հորդորում ոգելից գործածել, ընդհակառակը, նա ստաժավոր մարզիկ է՝ բազմաթիվ պարգևների արժանացած բռնցքամարտիկ։ Բացի այդ, իր հարցազրույցում Արզաքանցյանն ընդգծել է, որ հազվադեպ է ոգելից օգտագործում։ Արզաքանցյանը, ի տարբերություն շատ մարզիկների, պատերին իր ստացած գոտիներն ի ցույց չի դնում. վերհիշելով մարզական կարիերայի երբեմնի ժամանակները, շարունակում է ամենօրյա ռեժիմով պահպանել իր գերազանց մարզավիճակը: Թեև խիտ աշխատանքային գրաֆիկին, նա պարբերաբար մարզվում է կնոջ հետ։ Նա գտնում է, որ չի կարելի երիտասարդ սերնդին գեղեցիկ խոսքերով դաստիարակել, եթե ինքդ անձնական օրինակով չես հավաստում դա։ Տիգրան Արզաքանցյանի անձը հրաշալի դրական օրինակ է երիտասարդության համար. առողջ ապրելակերպ է վարում ՝ զբաղվելով և վազքով, և հեծանվավազքով, և լողով։ Ըստ նրա, սպորտը ձևավորում է բնավորություն և ոգու ուժ։ Արզաքանցյանը երախտագիտությամբ է հիշում հորը, ով նրան սպորտի հանդեպ սեր է ներշնչել, ինքն էլ այն հաջողությամբ փոխանցում է հայ երիտասարդությանը:

Օգնություն մերձավորին

Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգը ոչ միայն հաջողակ գործարարներ են, այլև առատաձեռն բարերարներ՝ և Տիգրան Արզաքանցյանը, և Նատալյա Ռոտենբերգը բարեգործական հիմնադրամների ղեկավարներ են։ Tigran Arzakantsyan հիմնադրամը, որը ղեկավարում է նրա մայրը, օգնում է Հայրենական պատերազմի վետերաններին, ծնողազուրկ երեխաներին, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, զինվորականներին և նրանց ընտանիքներին: Իրականում դժվար է գտնել մի ոլորտ, որին Տիգրան Արզաքանցյանը ֆինանսապես չի աջակցել։ Վերևում հիշատակված Natalia Rotenberg հիմնադրամը ևս օգնում է կարիքավորներին։

Ամուսիններն իրենց բարեգործական գործունեության մեջ հատուկ ուշադրություն են դարձնում աճող սերնդին՝ շռայլորեն հովանավորելով ուսումնական հաստատությունները։ Օրինակ՝ Գավառի գյուղատնտեսական քոլեջի գերազանցիկները կրթաթոշակ են ստանում Արզաքանցյան հիմնադրամից։ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցի աշխակերտուհին նշում է, թե ինչպիսի հոգատարությամբ է պահպանում իր դպրոցական պիտույքներով պայուսակը, որ ժամանակին ստացել է բարերարից. «Ես հպարտ եմ, որ մեր Գավառում ծնված հայը կարողանում է աջակցել իր հայրենիքին: Ես հպարտ եմ, որ հայ եմ»։

Գործարարը չի մոռանում նաև հայրենիքի մշակութային հուշարձանների մասին։ Նրա ուշադրությանն է արժանացել Սուրբ Աստվածածին կամ, ըստ բնակիչների, IX-X դարերի Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Այժմ եկեղեցին գտնվում է անկումային վիճակում։ Սակայն Տիգրան Արզաքանցյանն արդեն խոստացել է միջոցներ ներդնել եկեղեցու վերակառուցման համար։ Գեղարքունիքի թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ հայր Պարթև Վարդապետ Բարսեղյանն արդեն բարերարին աջակցել է նրա ձեռնարկման գործում և օրհնել հաջողության հասնելու համար:

Տիգրան Արզաքանցյանը չի մոռանում նաև նրանց, ում մենք պարտական ենք մեր կյանքով ու ազատությամբ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Ամեն տարի Հաղթանակի օրը նրանք սպասում են Տիգրան Արզաքանցյանին. նա նյութական օգնություն է ցուցաբերում նրանց՝ նվիրելով 20-30 հազարական դրամ և բնամթերք։ Արզաքանցյանը վստահ է, որ վետերանների նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը համախմբում է ժողովրդին:

Սակայն կարևոր է հիշել ոչ միայն անցյալի, այլ նաև վերջին պատերազմների հերոսներին, ուստի բարերարը հոգ է տանում նաև Արցախյան պատերազմի մասնակիցներին։ 2008 թվականին նրա հիմնադրամը 15 մլն դոլարի օգնություն է ցուցաբերել հայկական բանակին։ Տիգրան Մեծը, ինչպես անվանում են նրան երախտապարտ վետերանները, կարծում է, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի և կվերականգնի պատմական արդարությունը։

«Աշխատանքում հերոսներ են ծնվում»

Նատալյա Ռոտենբերգն այսպես է հիմնավորում և, ամուսնու նման, գործով ամրագրում խոսքերը: Ամուսիններն ուշադրություն են դարձրել, թե որքան է աղտոտված Սևանա լճի ափը։ Իր Տելեգրամյան ալիքում Նատալիան դժգոհում է, թե որքան անբարեխիղճ և անպատասխանատու կարող են լինել հայրենի շրջանը աղտոտող բնակիչները: Առանց երկար-բարակ խոսակցությունների ամուսինները ձեռնամուխ եղան սեփական ձեռքերով աղբակույտի վերացմանն ու կազմակերպելով երկու մեքենա աղբահանություն։ Արդյունքն իրեն սպասացնել չտվեց. ափին արդեն ընտանիք է ժամանել՝ մաքուր օդում և մաքուր լողափում անցկացնելու իրենց հանգիստը։ Իրոք, եթե երկրիդ բարօրությունն ես ուզում՝ հոգատարությամբ վերաբերվիր հարազատ ծննդավայրին։

Թող նախանձողները նախանձեն

Գլխավոր դժգոհություններից մեկը, որը ներկայացնում են նրա քննադատները, նրա շքեղ կենսակերպն է։ Նա Փարիզի արվարձանում առանձնատուն ունի, ճանապարհորդում է շքեղ մեքենաներով և կնոջը թանկարժեք նվերներ կատարում։ Տիգրան Արզաքանցյանը սիրում է նաև բախտը փորձել խաղատանը, որտեղ բազմիցս բախվել է չարակամների հետ, և նման հանդիպումներից մեկը նրան գրեթե կյանք է արժեցել: Սակայն դժգոհությունների պատճառը սոսկ նրա հաջողության հանդեպ մանրախնդիր նախանձն է, և նրա այն ընտրողների մոտ, որոնք չեն կարողացել նման բարեկեցության հասնել, նույնատիպ զգացողություն առաջացնելու փորձն է։ Տիգրան Արզաքանցյանը կյանքի նման մակարդակի է հասել իր քրտնաջան աշխատանքով. նա չի ստել և չի խաբել մարդկանց, ովքեր վստահել նրան իրենց ճակատագիրը։ Ազնիվ մարդը չի նախանձի նման հաջողությանը, ավելի շուտ նման մարդուց օրինակ կվերցնի, կոգեշնչվի նրանից և կհասկանա, որ ազնիվ աշխատանքը միշտ էլ արդյունքում փոխհատուցվում է: Ինչ վերաբերում է խաղատուն հաճախելուն, Տիգրան Արզաքանցյանն ազարտային մարդ է, ով իր կարգավիճակին հասել է հենց նման իրավիճակներում վախի բացակայության շնորհիվ, որտեղ մեկ ուրիշն անձնատուր կլիներ, այդ պատճառով էլ ազարտային խաղերը շարունակում են նրան պահել կենսունակ վիճակում։

Կեղտոտ պայքար

Որքան էլ տարօրինակ է, իր բարերարներին աջակցելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները նրանց միայն ճնշումներ են գործադրում։ Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Տիգրան Արզաքանցյանի երկու կողմնակիցները՝ «ընտրակաշառք տալու համար»։ Իրականությունը հետևյալն է. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում երկու երիտասարդ սնունդ են բաժանել կարիքավորներին։ Ակտիվիստները հասցրել են տրամադրել 8 փաթեթ, յուրաքանչյուրի արժեքը կազմում էր մոտ 7000 դրամ։ Իրենց բարի մտադրությունների համար երիտասարդները ձերբակալվել են, իսկ «հանցագործության» փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալման համար հիմք է հանդիսացել ինչ-որ «օպերատիվ տեղեկություն»։ Ոստիկանությունը հայտնում է, որ Դեմոկրատական կուսակցության Գավառի շրջանային բաժանմունքի ղեկավարը նույն կուսակցության քարտուղարի բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ մթերքներ՝ ցուցակով իբր ընտրակաշառքի բաժանելու նպատակով: Կուսակցության երկուսն անդամներն էլ հրավիրվել են տարածաշրջանային ոստիկանության բաժանմունք։ Պաշտոնական լեզվից մարդկային լեզու թարգմանելով՝ ինչ-որ մեկը ոստիկանությանը «կաթեցրել» է նրանց անհրաժեշտ տեղեկություն՝ այն ներկայացնելով իրենց անհրաժեշտ ձևով։ Այսպիսով, կարիքավորներին աջակցելու գաղափարը խեղաթյուրվել է «ընտրակաշառքի»։

Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ Դեմոկրատական կուսակցության և Տիգրան Արզաքանցյանի դեմ լայնածավալ պայքար է ծավալվել։ Ինչպես հայտարարել է ինքը ՝ քաղաքական գործիչը, նախընտրական շտաբների չորս ղեկավարների ձերբակալել են Արտաշատում ՝ առանց մեղադրանք առաջադրելու։ Այդ կապակցությամբ կուսակցության առաջնորդները եկել են ոստիկանական բաժանմունք, սակայն ձերբակալման պատճառը այդպես էլ չեն հայտնել։ Սա խոսում է այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանի քաղաքական մրցակիցները, որոնք նախաձեռնել են այդ պատմությունը, չեն խորշում ոչ մի կեղտոտ մեթոդից՝ ներկայացնելով բարերարներին հանցագործներ և ոստիկանությանն օգտագործելով շահադիտական նպատակներով։

Անհիմն կշտամբանքներ

ԿԸՀ-ն պնդում է, որ Տիգրան Արզաքանցյանը չի կարողացել ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ Նշվում է, որ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օր:
Ընդ որում, թեկնածուն երկու տեղեկանք է ներկայացրել Մոսկվայի Տեղեկատվական-տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին։ Նման բացակայությունը Հայաստանում միանգամայն հարգալից է. այդ դեպքում օրենքը չի սահմանափակում թեկնածու առաջադրվելու իրավունքը։

Եվ այստեղ խաղի մեջ է մտնում բուհի ռեկտորը, ով ասում է, որ իրենք տեղեկանք չեն տալիս, իսկ Տիգրան Արզաքանցյանը հեռացվել է պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ Կարծես թե ինչ-որ մեկը շատ է բարկացել, որ Արզաքանցյանը դադարել է վճարել։

Կյանքի մարտիկները

Ի վերջո, Տիգրան Արզաքանցյանի և նրա կնոջ նկատմամբ բոլոր հավակնությունները խամրում են նրանց անձերի ֆոնին։ Նրանք բազմիցս իրենց գործերով ցույց են տվել իրենց իրական էությունը՝ հանուն արդար գործի մինչև վերջ պայքարելու պատրաստ համառ մարտիկներ, որ չեն նահանջում խոչնդոտների և կյանքի դժվարություններից։

Տիգրան Արզաքանցյանի թեկնածությունը մերժելու որոշումը կայացվել է ճնշման տակ, քանի որ վերջին շրջանում Դեմոկրատական կուսակցությունը լուրջ ուժ է դարձել, իսկ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն Գավառում է տասնյակ հազարավոր ընտրողների ճանաչումն ու վստահությունը վայելում, այլև Հայաստանի բոլոր անկյուններում:

Իրեր նման դասավորության դեպքում ակնհայտ է, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդին հանելու մասին որոշումը հարցականի տակ է դնում ընտրությունների օրինակարգությունն ամբողջապես, քանի որ կուսակցության բոլոր փաստաթղթերը ընդունվել և գրանցվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սադրիչ որոշումը միակը չի լինելու։ Կիսապատերազմական իրավիճակում նման «որոշումները» ձեռնտու են Հայաստանի թշնամիներին, որոնք նմանապես ձգտում են հայրենիքի իսկական պաշտպաններին հեռացնել իրենց ճանապարհից։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն


 Պիտակներ
         Դեմկուս, Տիգրան Արզաքանցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz