Ինչ չպետք է անել ակնեի բուժման ընթացքում

Առողջական 05.07.2021   20:30   203

Բշտիկներն անհանգստություն են պատճառում ոչ միայն դեռահասներին: Դրանք կարող են հայտնվել և երեսունում, և քառասունում, և նույնիսկ՝ ավելի ուշ: Իրականում չափահաս կանանց 15%-ն ունի ակնե: Ինչպես դեռահասության տարիներին, դրա պատճառներն են հորմոնները, սթրեսը, ճարպոտության պատճառով խցանված ծակոտիները և բակտերիաները: 

Կան բուժման շատ տարբերակներ՝ դեղատնից մինչև բժիշկ-դերմատոլոգի աշխատասենյակ: Սակայն ողջ այս փնտրտուքի ընթացքում անհրաժեշտ է խուսափել հետևյալ սխալներից:

•    Մի՛ լվացվեք հաճախ 

Շատերը կարծում են, որ եթե ունեն ակնե, պետք է հաճախակի լվանան դեմքը: Սակայն դա գրգռում է մաշկը և դժվարացնում է ակնեի դեղամիջոցների կիրառումը: Մի՛ օգտագործեք սկրաբներ, որոնք կարող են ավելի շատ բորբոքումներ առաջացնել և զրկել մաշկը բնական ճարպային շերտից: 

•    Մի՛ սեղմեք բշտիկները

Դժվար է չսեղմել բշտերը, սակայն պետք է գիտակցել, որ դա կարող է առաջացնել սպիներ և ինֆեկցիաներ: Ակնեի բշտերը հասնում են մաշկի ավելի խորքային շերտեր և դրանք սեղմելը կարող է առաջացնել մաշկի երկարատև կարմրություն և ավելի մեծ բշտեր:  Ցանկալի է բշտերի վրա դնել տաք (ոչ եռման ջրով) թրջոցներ, ինչը կնպաստի դրանց արագ բուժմանը: 

•    Օգտագործե՛ք խոնավացնող քսուք

Ակնեով մաշկը կարող է լինել չոր, հատկապես երբ բուժման նպատակով օգտագործում եք ռետինոիդներ: Այնուամենայնիվ, շատերը խուսափում են խոնավացնող քսուքներ օգտագործելուց: Օգտագործե՛ք ոչ կոմեդոգեն խոնավացնող քսուք: Նման քսուքները չեն խցանում ծակոտիները: 

•    Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք

Անհրաժեշտ է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Կրկին անհրաժեշտ է օգտագործել ոչ կոմեդոգեն արևապաշտպան քսուք, որի վրա պետք է լինի SPF 30 մակնշում: 

•    Մի՛ դադարեցրեք բուժումը ժամանակից շուտ 

Որոշ արտադրանքներ հրաշքներ են խոստանում մեկ գիշերվա ընթացքում: Դա սոսկ գովազդ է: Ակնեի բուժումն անհնար է իրականացնել 24 ժամվա ընթացքում: Վիճակի բարելավման համար պահանջվում է 6-8 շաբաթ: Մասնագետները խորհուրդ են տալիս շարունակել բուժումը՝ հետագա բորբոքումները կանխելու նպատակով: Ձեր բժիշկ-դերմատոլոգն ինքը կասի, թե երբ դադարեցնել բուժումը: 

Աղբյուրը՝ doctors.am


 Պիտակներ
         ակնե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz