Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետը չի բացառում, որ կդառնա ՔՊ անդամ

Քաղաքական 22.06.2019   13:32   704

Ներկա իշխանությունների հետ իմ հարաբերությունները լավ են, բոլոր իշխանությունների հետ իմ հարաբերությունները եղել են նորմալ, քանի որ ընտրություններով արդար ընտրվել եմ, ոչ թե ընտրակաշառքներով, ժողովուրդն է ինձ ընտրել: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով ԲՀԿ քվոտայով է առաջադրվել:

«Երբ հեղափոխության ժամանակ ժողովուրդը եկավ քաղաքապետարանի դիմաց, ասաց՝ միանո՞ւմ եք մեզ, ես իջա, ասացի, որ, իհարկե, միանում եմ, ժողովուրդ ջան: Ասացի՝ Եթե չեք ուզում ինձ, ես կարող եմ հրաժարական տալ: Միաձայն պատասխանեցին՝ ուզում ենք քեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը միշտ աշխատել է օրենքներով, Սահմանադրությամբ եւ ՏԻՄ օրենքով. իր մոտ կանոններ չեն փոխվել:

Նա հավաստիացրեց, որ իշխանությունների կողմից չի եղել պաշտոնից հեռանալու հորդոր. «Մեզ ժողովուրդն է ընտրել, ժողողվուրդը կարող է ասել՝ հեռացիր կամ մնա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությանը, Վարդան Ղալումյանը պատասխանեց. «Կորոշեմ. ամեն ինչ էլ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»:

Հարցին, թե ինչու է ժամանակ առ ժամանակ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ եթե մարդը ինչ-որ աշխատանքներ է կատարում, անպայման հայտնվելու է ուշադրության կենտրոնում.

«Եթե ոչ մի բան չանեմ, ոչ մեկի ուշադրության կենտրոնում չեմ հայտնվի»:

Նա հավաստիացրեց, որ ինչքան դատական հայց է եղել իր դեմ, միշտ իր օգտին է ավարտվել. «Հիմա էլ իմ դեմ պաշտոնական դիրքի չարաշահման հոդված կա հարուցված, բայց ես վստահ եմ, որ գործը կարճվելու է, որովհետեւ հիմքեր չկան»:

Նշենք, որ Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ի աջակցությամբ 2011 թվականին եւ վերընտրվել է 2013-ին:

Աղբյուրը՝ news.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz