ԻՀՊԿ մեխանիկական բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին

Աշխարհ 25.10.2020   14:59   126

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադը և տանկերը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին:
Ըստ ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադի  տեղեկատվական կայքի հաղորդման, Իրանի պահապանների կորպուսի ցամաքային ուժերն ավելի վաղ  տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին:
Հաղորդման համաձայն տանկերն ու զրահատեխնիկան տեղակայվել են Խոդաաֆարին և Ջուլֆա շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու  և  հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու նպատակով:
ԻՀՊԿ հրամանատարներից մեկը հայտարարել է. «ԻՀՊԿ  ցամաքային ուժերին հանձնարարվել էր պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և Խոդաաֆարինի անվտանգությունը»:
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz