Իբրահիմովիչն՝ իր և Լուկակուի կոնֆլիկտի մասին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի «Ինտերի» հետ խաղից (1-2) հետո, անդրադառնալով իր և Ռոմելու Լուկակուի վիճաբանության դրվագին, հայտարարել է, որ դեմ է ռասիզմին։
«Զլատանի աշխարհում ռասիզմը տեղ չունի։ Մենք բոլորս մեկ ռասայից ենք, մենք բոլորս հավասար ենք։ Մենք բոլորս խաղացողներ ենք, որոնցից ոմանք ավելի լավն են, քան մյուսները»,- գրել է նա Twitter-ում և տեսանյութ հրապարակել։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր