Ի՞նչն է եղել Մարադոնայի մահվան պատճառը

Աշխարհ 27.04.2021   15:34   105

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային անհրաժեշտ խնամք և բուժում չի տրամադրվել, ինչը կարող էր մահվան հանգեցնել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է TN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով նրա մահվան պատճառները պարզելու համար հրավիրված բժշկական հանձնաժողովի տվյալները:

Մարադոնան տառապում էր կարդիոմիոպաթիայից, բայց նրա բժիշկները նրան չէին վերաբերվում որպես սրտի հիվանդություն ունեցող հիվանդի:

Առողջության վատթարացումից խուսափելու համար նա չի հետևել որևէ դիետայի կամ դեղատոմսի: Ըստ հեռուստաալիքի՝ Ֆուտբոլիստի համար պետք է սահմանվեր մշտական բժշկական հսկողություն, բայց դա չի արվել և նա մահացել է մենության մեջ:

Բացի այդ, Մարադոնան ճարպակալումներ է ունեցել մարմնի տարբեր մասերում, նա երեք օր անընդմեջ քնել է:

Ներկայումս Արգենտինայում քննություն է ընթանում ֆուտբոլիստի մահվան պատճառները բացահատնելու նպատակով, գործում ներգրավված է յոթ մարդ:

Մարադոնան մահացել է անցյալ տարվա նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում:


 Պիտակներ
         Մարադոնա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz