Ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում վերացնել Վրաստանում

Աշխարհ 21.06.2021   15:00   66

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, այս ամիս, ամենայն հավանականությամբ, պարետային ժամը կվերացվի, փոխանցում է Aliq.ge-ն։

«Պարետային ժամի չեղարկումը մասամբ կախված է ներկա կայուն վիճակի դինամիկայից: Սահմանափակման վերացումը սպասվում է այս ամիս, եթե համաճարակաբանական դինամիկան թույլ տա մեզ»,-ասել է Ցերցվաձեն:

Ինչպես նաև, ըստ վարակաբանի, քննարկվում է բաց տարածքներում դիմակ կրելու կարգի վերացման հնարավորությունը։

«Քննարկվում է դիմակ կրելու պարտադիր կարգի վերացումը բաց տարածքներում: Ես անձամբ կողմ եմ բաց տարածքներում դիմակ կրելու կարգի վերացմանը, սակայն ոչ փակ տարածքներում: Փակ տարածքներում դիմակ կրելը մեզ մոտ դեռ անհրաժեշտ է», — ասել է Ցերցվաձեն:

Վրաստանում պարետային ժամը գործում է ավելի քան 7 ամիս, նույնքան ժամանակ գործում է բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր կարգը:


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz