Ի գիտություն վարորդների

Իրազեկիչ 03.04.2021   10:05   120

Փարաքարի մոտ շինարարական աշխատանքներով պայմանավորված Երևան-Արմավիր ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

Ճանապարհային դեպարտամենտը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz