Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ

Աշխարհ 24.06.2021   18:15   74

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագին, որն անցկացվում է Վատիկանում չորեքշաբթի օրերին, «Սարդ-մարդու» կոստյումով տղամարդ է եկել։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ կոմիքսների հերոսի կերպարով տղամարդը 27-ամյա Մաթիա Վիլյարդիտան է, ում անցած տարի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան պարգևատրել էր մանկական հիվանդանոցներում աշխատանքի համար։

Վիլյարդիտան հայտնել է, որ ներկա է գտնվել պատարագին, որպեսզի սուպերհերոսի դիմակ նվիրի հովվապետին։ Հենց այդ դիմակով է Վիլյարդիտան սովորաբար ականատես լինում հիվանդ երեխաների տառապանքներին։ Իտալացին խնդրել է պապին աղոթել փոքրիկների համար։

«Իսկական սուպերհերոսները տառապող երեխաներն են ու նրանց հարազատները, ովքեր պայքարում են նրանց համար մեծ հույսով»,-հավելել է երիտասարդը

Առաջին անգամ նա սուպերհերոսի դիմակը կրել էր 4 տարի առաջ՝ երեխաների առջև ելույթ ունենելու համար։ Նա նշել է, որ անձմամբ տառապում է բնածին հիվանդությունից և 19 տարի անընդմեջ գտնվել է հիվանդանոցում՝ երազելով, որ սուպերհերոսը ներս կմտնի պատուհանից։ Նա երեխաներին ուրախացրել է նաև կարանտինի ժամանակ, կատարել ավելի քան 1400 տեսազանգ։


 Պիտակներ
         Հռոմի պապ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz