Հրդեհ Ռյազանի հիվանդանոցներից մեկում․ կա 3 զոհ

Աշխարհ 09.06.2021   10:12   37

Ռյազանի Ն․Ա․ Սեմաշկոյի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությունից։ Տուժածները հոսպիտալացվել են։ Տարհանվել է 35 մարդ։ Նշվում է, որ մահվան դեպքերը գրանցվել են շմոլ գազից թունավորման հետևանքով։

Բռնկման մասին ահազանգը ստացվել է 03։36-ին։ Կես ժամ անց հրդեհը տեղայնացվել է մոտ 15 քմ տարածքում, իսկ 04։19-ին՝ լիովին մարվել։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։


 Պիտակներ
         Ռյազան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz