Հրդեհ Նոր Արեշի տներից մեկում

Պատահարներ 15.06.2021   11:29   64

Հունիսի 14-ին, ժամը 21։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 22։48-ին։

Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ), 2 սենյակ՝ գույքով, բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը, խորդանոց և սանհանգույց:


 Պիտակներ
         Հրդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz