«Հրապարակ»․ Սյունիքի մարզպետը կդառնա՞ ՔՊ-ական

Մամուլ 29.06.2019   09:32   488

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ են հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգը, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում։

Նա հակադարձեց՝ ինքը քաղաքական պաշտոնյա չէ, չի կարող կուսակցական դառնալ։ Բայց մարզպետի պաշտոնն արդեն իսկ քաղաքական է։ Նա անդրդվելի մնաց․ «Ես կուսակցական չեմ, չեմ էլ լինի», մանավանդ՝ իրեն նման առաջարկ չեն արել, ոչ էլ ինքը նման ցանկություն ունի»:

 


 Պիտակներ
         Հունան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz