«Հրապարակ». Սերժ Սարգսյանը տեղեկություններ է հավաքում իշխանության մասին

Մամուլ 22.06.2019   08:17   656

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել՝ շոշափելու հասարակական տրամադրությունները։ Գաղափարը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանինն է, որը ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկում հանձնարարել է հարցում իրականացնել հասարակության շրջանում՝ հասկանալու համար, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նոր իշխանությունների, քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ի հանդեպ։ Արդյունքները դեռ պատրաստ չեն։

ՀՀԿ-ում հույժ գաղտնի են պահում, և հնարավոր է արդյունքներն օգտագործեն ավելի շատ ներքին սպառման համար՝ չհրապարակեն, հատկապես՝ եթե տեսնեն, որ հարցումների արդյունքներն իրենց օգտին չեն կամ հակառակը՝ հօգուտ գործող իշխանությունների են։ Դրա համար էլ, թեպետ ներսից մեզ ասացին, որ կա նման բան, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց, թե «ՀՀԿ-ն մշտապես հետևում է տարբեր սոցհարցումներին, բայց սեփական սոցհարցում պատվիրելու մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz