«Հրապարակ». Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել

Մամուլ 21.01.2021   09:46   99

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շատերը կարծում են, որ այսօր Հայաստանում իշխանափոխությունը կախված է բացառապես Ռուսաստանից։ Սակայն ռուսական իշխանության մեջ այս հարցում տարբեր տեսակետներ կան․ եթե ուժայինները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, ապա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս պահին դրան դեմ է։

Իսկ ՀՀ իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։

Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից եւ մասնավորապես՝ Հայաստանում ՌԴ դեսպանից, որը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ եւ անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, որ խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։

Ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ դեսպան Կոպիրկինին հետ կանչեն, եւ ՌԴ բարձր իշխանավորները համոզվեն՝ Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի։ Իսկ նրա կողմից ընտրությունները կազմակերպելը իր վերարտադրվելու գրավականն է»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb