«Հրապարակ». Ում են ընտրելու Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում

Մամուլ 04.06.2021   08:59   216

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սասուն Միքայելյանը թեեւ ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ գյուղում՝ Հրազդանի Վանատուր թաղամասում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլեւս ընդունելի չէ:

Մեր տեղեկություններով, վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լեւոն Տեր-Պետրոսյանին․․․ գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը: Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»:

Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»:

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz