«Հրապարակ». Ով է փոխարինել գեներալ Մուրադովին

Մամուլ 13.05.2021   09:21   144

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը։ Նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեեւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:

Պարգեւատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ եւ 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով եւ ՌԴ այլ գերատեսչական պարգեւներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 ռազմագերիներ։

Հիշեցնենք, որ Մուրադովը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասել էր, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, դրանից հետո, հավանաբար, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նրան փոխեն։ Մենք փորձեցինք Մուրադովի փոփոխության մասին տեղեկությունը ճշտել Արցախի նախագահի մամուլի խոսնակից, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ»:

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz