«Հրապարակ»․Միքայել Մինասյանը կմտնի ակտիվ քաղաքականությո՞ւն

Մամուլ 16.02.2019   09:05   654

Իշխանություն-«Լուսավոր Հայաստան» անակնկալ առճակատումը, ըստ որոշ լուրերի, «ստրախովկայի» համար արվեց, որ տպավորություն չստեղծվի, թե ընդդիմադիր դաշտը դատարկ է մնացել, և պետք է այն լցնել։ Ավելին, խոսվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ևս կմտնի ակտիվ քաղաքականություն։

ՀՀԿ-ից պոկված «քառյակը»՝ Սամվել Ֆարմանյան, Միհրան Հակոբյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան կազմով, նրա մտերիմներն են և քաղաքական լուրջ ծրագրեր ունեն։ Խոսվում է, որ գարնան վերջերին արդեն նրանք կուսակցություն կգրանցեն։ Շաբաթներ առաջ քառյակը հայտարարեց, որ սկսում է ակտիվ մեդիա-քաղաքականություն՝ «Պանարմենիան մեդիա գրուպից» անջատված լրատվամիջոցները՝ հեռուստատեսություն, ռադիո և կայք, գնելու և ռեբրենդինգ իրականացնելու միջոցով։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         «Հրապարակ», Միքայել Մինասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz