«Հրապարակ». Մանրամասներ՝ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսումից

Մամուլ 26.02.2019   08:45   535

Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սերժ Սարգսյանի հետ Սեյրան Օհանյանի առերեսման հարցաքննությունից։ Այն վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ ռելսերի վաճառքի պատմությանը։

Ինչպես հայտնի է, Մեղրիի հատվածում երկաթգծերի անօրինական վաճառքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, որի կապակցությամբ էլ Սեյրան Օհանյանը նախապես ցուցմունք է տված եղել, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով։ Սակայն առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, անհարմար է զգացել աչքերը բարձրացնել և ուղիղ նայել իր նախկին նախագահի աչքերին։

Իսկ երբ քննիչը հարցադրում է արել, թե ինչպես և ում հրահանգով են վաճառվել ռելսերը, հրաժարվել է նախորդ ասածներից։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ճիշտ է՝ իր կողմից ուղիղ հրահանգ չի եղել, բայց իր իմացությամբ են վաճառվել դրանք՝ բանակի կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ՝ զենք գնելու»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան, «Հրապարակ», Սեյրան Օհանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz