«Հրապարակ». Իրավական անարխիա

Մամուլ 29.10.2019   08:27   341

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այսօր, երբ բոլորս վրդովվում ենք Եվրադատարանից Հայաստանի հերթական «պարտության» լուրը ստանալով և դժգոհում ենք, որ բյուջեից բազմամիլիոն փոխհատուցումներ են տրվում Հյուսիսային պողոտայի զոհերին, պետք է պատրաստ լինենք, որ մի քանի տարի հետո էլ տրցակներով նման որոշումներ են ստացվելու ոչ թե քաղաքացիական, այլ քրեական գործերով։

Այսօր ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի քննած յուրաքանչյուր գործ, հասնելով Ստրասբուրգ, մի շառաչուն ապտակի տեսքով վերադառնալու է մեզ։ Ընդ որում, նման ճակատագրի են արժանանալու ոչ միայն աղմկոտ գործերը՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Գագիկ Խաչատրյանի, Մանվել Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և մյուսների հետ կապված, այլև ոչ այնքան աղմկոտները՝ տարբեր համայնքապետերին, սանիկներին, նոտարներին վերաբերող։

Ոչ մի Բարձր դատարան չի հասկանա այն դատավորի տրամաբանությունը, որը, չունենալով իշխանության զավթում, իշխանությունը զավթելուն օժանդակելու մեղադրանք է հաստատում և կալանք սահմանում մի անձի նկատմամբ, ում ձերբակալության որոշումը ճանաչել է ապօրինի։ Ոչ մի եվրոպական ատյան չի հասկանա, թե ինչ ապօրինություն է թույլ տվել Ազգային ժողովի նախագահը՝ հայտարարելով Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի մասին, և ինչու է դիմումը մալբրի համակարգ մուտք չանելը քրեորեն պատժելի արարք։

Ինչպես չեն հասկանա այն տանջագին ջանքերը, որ գործադրում են ՀՀ իրավապահները՝ ՍԴ նախագահի դեմ որևէ, թեկուզ աննշան քրեական գործ հարուցելու ուղղությամբ, երբ անգամ ամենաիշխանամետ մարդուն էլ հասկանալի է, որ նախ թիրախն է ընտրվել, ապա հոդվածներն ու գործերը նրան են հարմարեցնում։ Երբ դու լծակների ես տիրապետում «ծովը ծնկիցդ» է թվում, բայց չէ՞ որ գալու է «քարերը հավաքելու» ժամանակը»։
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz