«Հրապարակ»․ ՀԱԿ-ում արդեն ընտրացուցակն են քննարկում

Մամուլ 18.05.2021   08:11   106

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա:

Անկասկած է, որ վարչությունը դրական որոշում կկայացնի, ավելին, տևական ժամանակ է՝ ընտրացուցակի շուրջ բանակցություններ են ընթանում տարբեր մարդկանց հետ։

Կոնգրեսից վստահեցնում են, որ ինչպես նորընտիր վարչությունում, այնպես էլ ցուցակում սերնդափոխությունն աներկբա է։ Իհարկե, հին գվարդիան՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, ևս ներկայացված կլինի, սակայն առաջին տասնյակում կտեղավորեն միջին և երիտասարդ սերնդին։

Կանանց քվոտան լրացնելու համար քննարկվում են iLur-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի, վարչության նոր անդամ Տաթև Զորյանի անունները։ Գուցե ցուցակում լինի նաև Տեր-Պետրոսյանի հավատարիմ խոսնակ Արման Մուսինյանի անունը»։

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         ՀԱԿ, «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz