«Հրապարակ»․ ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի

Մամուլ 14.06.2019   09:05   553

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Բարձրագույն դատական խորհրդում հերթական պաշտոնանկությունը եղավ՝ հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը։ Իշխանությունը գործուն ջանքեր է գործադրում ԲԴԽ-ն ցրելու ուղղությամբ՝ չգիտակցելով, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ավելի վաղ հրաժարական էին տվել Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, իսկ 2 տեղ էլ թափուր էր մինչ այդ։

Հաջորդն Արմեն Բեկթաշյանի հերթն է։ Նրա հրաժարականից հետո ԲԴԽ-ում կմնա 4 անդամ, որոնք հույս ունեն, որ հրաժարականի պահանջ իրենց առաջ չի դրվի, քանի որ ԲԴԽ-ն առնվազն 6 անդամ պետք է ունենա, որ քվորում լինի։

4 մնացողներն են Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Հայկ Հովհաննիսյանը՝ քաղաքապետ Մարությանի ընկերը, և Լիպարիտ Մելիքջանյանը։

Անգամ եթե շուտափույթ 2 անդամ նշանակվի, իսկ, հիշեցնենք, ԲԴԽ անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ բավականին երկար ընթացակարգով, ապա 6 հոգանոց կազմով ԲԴԽ-ն կկարողանա միայն ընթացիկ և նորմատիվային խնդիրներ լուծել, իսկ, ասենք, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների և ԲԴԽ անդամների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 7 անդամ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         ԲԴԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz