«Հրապարակ»․ ԱԳՆ-ն ամբողջությամբ դուրս է եկել Փաշինյանի վերահսկողությունից

Մամուլ 11.06.2021   08:10   1234

«Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից և միասնական է իր դիրքորոշման մեջ։

Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա, և այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։

Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին, և երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է։

ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին ոլորտի պատասխանատուները չեն ցանկացել նոր ցնցումներ առաջացնել երկրում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մատ է թափ տվել և խելոքանալու հրահանգ տվել ԱԳՆ աշխատակիցներին։

Երեկ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև վերջին փոխնախարարը՝ Արմեն Ղևոնդյանը, որն ԱԳ նախարարի պարտականություններն է այժմ կատարում։ Սակայն նրա դիմումը արձակուրդում գտնվող վարչապետի պարտականությունները կատարող Ավինյանը չի ստորագրել, քանի որ նախարարությունը չի կարող մնալ առանց ղեկավարի։

Բայց մեր աղբյուրներն ասում են, որ Ղևոնդյանը, որն ԱԱԾ-ից է եկել ԱԳ համակարգ, «խաղերի» մեջ է իշխանությունների հետ, և ազատման դիմումն էլ ձևական է գրվել, որպեսզի աշխատակազմում չասեն՝ դավաճան է, սակայն նրա հետ համաձայնեցված է դիմումը չմակագրելը, և գուցե հենց ինքն էլ կասեցրել է հայտարարության տարածումը»,-գրում է թերթը։


 Պիտակներ
         Հրապարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz