Հունվար-ապրիլին տնտեսությունն աճել է 2․6%-ով

Իրադարձային 25.05.2021   14:49   66

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները։

Ըստ այդմ, այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 23․2 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 3․2%-ով:

Հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2․6 տոկոս:

Հունվար-ապրիլին ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20,3 տոկոս: Շեշտակի աճել է նաեւ արտահանումը՝ 16.7 տոկոս:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0․9 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 4․8 տոկսով, ներմուծումը՝ 2․2 տոկոսով։

Ծառայությունների ծավալը նվազել է 2․9 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 5․4 տոկոս։


 Պիտակներ
         տնտեսական աճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz