Հունիսին ռուս զբոսաշրջիկների համար ամենացանկալի 10 ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղում է

Իրադարձային 14.06.2021   13:41   61

Հունիս ամսվա հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենացանկալի 10 միջազգային ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում: Այս մասին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից:

«OneTwoTrip առցանց տուրիստական ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրության համաձայն` ամենից հաճախ ամրագրումներ ռուս զբոսաշրջիկները կատարել են դեպի Հայաստան ուղղությամբ:

Ըստ հաշվարկների՝ հունիսին Հայաստանում իրենց հանգիստը կանցկացնի հարցվածների 31,2%-ը: Հայաստանը 2019թ.-ին ևս զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Ըստ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ ապրիլ և մայիս ամիսների տվյալների՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908։


 Պիտակներ
         զբոսաշրջիկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz