Հունիսի 3-ին տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության հանդիպումը

Աշխարհ 01.06.2021   14:00   67

Հունիսի 3-ին Բաքվում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ ժողովը:

Նշվում է, որ ժողովի ընթացքում պետք է քննարկվեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկության, ռազմական կրթության, ռազմարդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 12-րդ նիստը 2019-ին ևս կայացել էր Բաքվում։


 Պիտակներ
         Թուրքիա-Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz