Հունաստանում Աշխատավորների օրվան նվիրված բողոքի ցույցեր են

Աշխարհ 06.05.2021   14:13   132

Այսօր Հունաստանում գործադուլներ եւ ցույցեր են ընթանում Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քանի որ մայիսի 1-ը համընկել է ոչ աշխատանքային Ավագ շաբաթ օրվա հետ, արհմիությունները որոշում էին կայացրել հետաձգել բողոքի ցույցերը:

Բողոքի ցույցերն անցկացնում է «Համընդհանուր մարտական ճակատ» կոմունիստական ​​արհմիությունը եւ պետական հատվածի աշխատողների ADEDY արհմիությունը:

Կոմունիստական ​​արհմիությունը բոլոր աշխատավորներին կոչ է արել առավոտյան ժամը 10-ին գալ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող խորհրդարանի շենքի մոտ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz