Հոնկոնգը «Սպուտնիկ V»-ն ներառել Է COVID-19-ի դեմ ընդունված պատվաստանյութերի ցուցակում

Աշխարհ 17.06.2021   13:05   85

Հոնկոնգի իշխանությունները ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներառել են ընդունվածների ցուցակում: Այդ մասին հունիսի 17-ին հաղորդել Է Հոնկոնգում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քաղաքի ռեզիդենտների համար, որոնք ստացել են «Սպուտնիկ V»-ով լրիվ պատվաստումները, կարանտինը պարտադիր կրճատվելու Է, Ռուսաստանից ժամանելիս՝ կարանտինի 21 օրից մինչեւ 14 օր եւ յոթ օր՝ ինքնահսկում»,-նշվում Է դեսպանության հաղորդագրության մեջ:

Այժմ ինքնաթիռ նստելիս անհրաժեշտ Է ունենալ պատվաստման հավաստագիր, COVID-19-ի թեստի բացասական արդյունք, որն արվել Է ինքնաթիռի թռչելուց առաջ ոչ վաղ, քան 72 ժամվա ընթացքում, ինչպես նաեւ ժամանողները պարտավոր են ամրագրումը հաստատել Հոնկոնգի կառավարության կողմից հանձնարարված հյուրանոցներից մեկում՝ 14 օր ժամկետով:

Ապրիլին հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ չինական TopRidge Pharma ընկերությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրեն 50 մլն մարդու համար: ՌՈՒՆՀ-ն եւ TopRidge Pharma-ն կհամագործակցեն Չինաստանում պատվաստանյութի գրացման եւ հետագա առաջմղման համար: TopRidge Pharma-ն պատվաստանյութը տարածելու իրավունք կստանա Չինաստանի մայրցամաքային մասում, ինչպես նաեւ Հոնկոնգում, Մակաոյում եւ Տայվանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Սպուտնիկ V


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz