Հոգեբանական տրավմաների դրսևորումները

Հոգեբանական 04.06.2021   21:30   372

Մարդկությունն իր ստեղծման առաջին օրվանից անդադար ենթարկվել ու ենթարկվում է սթրեսային իրավիճակների ազդեցությանը: Անդադար տեղի ունեցող պատերազմները, գաղթերը, բնական աղետները անշուշտ ազդեցություն են ունենում մարդու հոգեկանի վրա, որոնք արտահայտվում են սոմատիկ դրսևորումներով, հոգեկան խանգարումներով և այլն: Անձը, ապրելով ծանր տրավմա, կարող է արտաքնապես շատ հանգիստ լինել: Գիտակցական մակարդակում կարող է անգամ մոռանալ, սակայն հոգեկանի այլ մակարդակներում և հիշողության մեջ այն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ տրավմատիկ գործընթացը չի ավարտվել:

Ծանր հիշողությունները, գիշերային մղձավանջները, վախը և տագնապը կարող են տանջել մարդուն տասնյակ տարիներով: 

Հետտրավմատիկ սթրեսի գլխավոր ախտանշանները հանդիսանում են` 

  • Անսովոր վառ պատկերներ անցյալից 
  • Սարսափի, վախի, կարոտի զգացումները, անօգնական վիճակը 
  • Flash back /տուժածին թվում է, թե անցյալը հետ է վերադառնում իր կյանք/ 
  • Փախուստ այն ամենից, ինչը հիշեցնում է նրան տվյալ դեպքը 
  • Քնի խանգարում  
  • Մեղքի զգացում 
  • Նյարդային համակարգի շարունակական գերլարվածություն 
  • Կենտրոնական նյարդային համակարգի քայքայում, որը դրսևորվում է. 

1) Ֆիզիկական և մտավոր աշխատունակության նվազմամբ 
2) Ուշադրության և կենտրոնացման գործառույթների թուլացմամբ 
3) Բարձր գրգռվածությամբ 
4) Ստեղծագործական աշխատունակության նվազմամբ: 

  • Հոգեբանական փոփոխություններ, որոնք առաջանում են ժամանակի ընթացքում 

1) Զայրույթ, ագրեսիայի չվերահսկում 
2) Սոցիումից օտարացում 
3) Եսակենտրոնություն 
4) Կարեկցանքի և սիրո կարողության նվազում 
5) Տարբեր տեսակի կախվածությունների հանդեպ հակումներ / ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն / 

  • Սոցիալական հարմարման խանգարում 

Սթրեսային իրավիճակը ոչ միշտ է խորը հոգեկան տրավմաների հանգեցնում: Առավել հաճախ ի հայտ է գալիս, եթե՝ 

  • Իրադարձությունը տեղի է ունեցել արագընթաց և հանկարծակի 
  • Հարազատ մարդու (կամ մարդկանց) կորուստը 
  • Անձը ենթարկվել է ֆիզիկական և հոգեկան բռնությունների  
  • Այն տեղի է ունեցել մանկության տարիներին:  

Հոգեբանական տրավման, չի սահմանափակվում տրավման կրող սերունդով: Այն իր ազդեցությունն է ունենում նաև տրավման կրողի հետագա սերունդների վրա: 

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         տրավմա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz