Հնդկաստանում ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակվածներ են հայնաբերել մեկ օրում

Աշխարհ 06.05.2021   16:00   135

Հնդկաստանում բժիշկներն անցած 24 ժամում հայտաբերել են կորոնավիրուսով ախտահարման 412 262 նոր դեպք, համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել Է 21 077 410-ի: Ինչպես մայիսի 6-ին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, COVID-19-ի հետ կապված մահացու վախճանների քանակը մեկ օրում աճել Է 3 980-ով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրում վարակվածների օրական աճը կրկին դարձել Է ռեկորդային, նախորդ հակառեկորդը սահմանվել Էր մայիսի 1-ին եւ կազմում Էր 401 993: Այսպիսով, Հնդկաստանը երկրորդ անգամ Է արձանագրել մեկ օրում 400 հազարից ավելի հիվանդացած, 24 ժամում ախտահարվածների այդ քանակն աշխարհում մինչեւ հիմա պաշտոնապես չի նշվել:

Մահացու վախճանների թվի աճը նույնպես ռեկորդային Է դարձել Հնդկաստանում, նախորդ հակառեկորդն արձանագրվել Է նախօրյակին եւ հավասար Էր 3 780-ի: Մահացածների ընդհանուր թիվը կազմել Է 230 168:

Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, ապաքինվածների թիվը մեկ օում ավելացել Է 329 113-ով եւ հասել 17 280 844-ի: Բուժման մեջ Է գտնվում կորոնավիրուսով 3 566 398 հիվանդ, ինչը 79 169-ով ավելի Է, քան մայիսի 5-ի առավոտվա դրությամբ: Հնդկաստանն աշխահրում զբաղեցնում Է երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների ընդհնանուր թվով եւ երրորդ տեղն այդ վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո):

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz