Հնդկական թեյի գինը կարող է բարձրանալ կորոնավիրուսի և երաշտի պատճառով

Աշխարհ 17.05.2021   18:15   83

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճը, ինչպես նաև երաշտը կարող են խանգարել թեյի բերքի հավաքին։ Ըստ արտադրողների՝ եթե վիրուսի բռնկումը չհաջողվի վերահսկողության տակ առնել, ապա թեյի գները կարող են բարձրանալ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

 Հնդկաստանում ամենախոշոր թեյ արտադրող Ասամ նահանգի 90 պլանտացիաներում աշխատողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 500 դեպք: Բացի այդ, իշխանությունները փորձում են կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը նահանգի 800 այլ պլանտացիաներում:

Իրավիճակը նաև սրվում է Ասամում և Հնդկաստանի հյուսիս-արևելյան նահանգներում սաստիկ երաշտի պատճառով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz