«ՀԺ». Դիմակներ պատռելու ժամանակը

Մամուլ 15.02.2019   09:48   473

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ նոր իշխանությունների դեմ ընդդիմության և ռևանշիստների նախաձեռնած «սառը պատերազմը» թևակոխում է թեժ փուլ:

Խնդիրը ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր­ների աոանձին վերցրած ելույթները չէին, ոչ էլ «Իմ քայլի» որոշ պատգամավորների մեղրածոր դիֆերամբները (որոնք հայտնի չէ ավելի շատ օգո՞ւտ տվեցին կառավարությանը, թե վնաս), խնդիրը քննարկումների ընդհանուր մթնոլորտն էր: Իսկ ընդդի­մադիրների բուն ասելիքը (ի դեպ լրատվամիջոցների ու սոցցանցերի աննախադեպ բուռն աջակցության ուղեկցությամբ) սա էր «Նիկոլը խաբել է ժողովրդին ու շարունակում է խաբել, ժո­ղովուրդը հիասթափված է, իսկ մենք կանգնած ենք ժողովրդի կողքին»: Մեկն այս նույն բանն ասում էր նվնվան ձայնով ու դեմ­քի մտահոգ արտահայտությամբ, մի ուրիշը՝ ագրեսիվ ժեստի­կուլացիայով, երրորդը ավելի մեղմ ձևակերպումներով, բայց ընդհանուր միտումն ակնհայտ էր:

Իսկ ինչո՞ւ է սա հիմքեր տալիս եզրակացնելու, որ ժամանա­կին հեղափոխությանն իբր աջակցածները մի կողմ են նետում դիմակներն ու անցնում բացահայտ պայքարի: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում շարքային քաղաքացիների աջակցությունից բացի որևէ այլ աջակցություն չունի ու չի էլ ունեցել: Պարզապես քանի դեռ այդ աջակցությունն անվերապահ էր քաղաքական ուժերն իրենց ներկայացնում էին որպես հեղափոխության աջակիցներ, իսկ հիմա, համարելով, որ այդ աջակցությունը գգալիորեն թուլացել է, որոշել են, որ դի­մակները հանելու ժամանակն է: Ոոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեպքում իրավիճակն այլ էր. նրանք երկրի ներսում շարքային քաղաքացիների աջակցությունը չունեին, բայց փոխարենն ունեին քրեաօլիգարխիկ համակարգի աջակցությունը, խոշոր բիզնեսի աջակցությունը, պալատական մտավորակա­նության աջակցությունը և այլն, իսկ դրսից Ռուսաստանի աջակցությունը (որովհետև հաճույքով էին ընդունել «Ֆորպոս­տի» կարգավիճակն ու պարտքի դիմաց էլ գույք էին տալիս):

Իսկ ի՞նչ պիտի անեն քաղաքական ուժերը, եթե որոշել են, որ իշխանությունների դեմ բացահայտ պայքար սկսելու ժամա­նակն է: Ճիշտ է, պիտի փորձեն իշխանություններից խլել նրանց միակ զենքը (կամ իշխանությունների «տակից քաշել» նրանց միակ հենարանը): Մինչև հիմա դրանով զբաղվում էին միայն ՀՀԿ-ն ու քոչարյանական լրատվամիջոցները, իսկ փետրվարի 12-ից սկսած «գործընթացին» միացան նաև ԲՀԿ-ն ու «Լուսա­վոր Հայաստանը»: Ըստ երևույթին ռևանշիստները «մասնակի զորահավաք» են հայտարարել («համընդհանուր զորահավա­քի» դեպքում երևի նաև բողոքի հրապարակային ակցիաներ ու նախկինների հետ առնչություններ ունեցող հիմնարկների գոր­ծադուլներ կլինեն):

Ու որպեսզի նոր իշխանությունները հանկարծ դրսից որևէ աջակցություն չստանան (նախկիններին թվում է, թե քանի որ իրենք դրանից չեն խորշել նորերը նույնպես չեն խորշի), ակտի­վորեն «աշխատում են» նաև «դրսերի» հետ: Տարբեր խողովակ­ներով Ռուսաստանին ուղերձներ են հասցնում, թե «զգույշ եղեք, սրանք հերիք չի Հայաստանում գունավոր հեղափոխություն են արել, հիմա էլ ուզում են դա արտահանել Ռուսաստան, սրանք ձեր թշնամիներն են», իսկ Արևմուտքին այլ ուղերձներ են հասց­նում՝ «տեսեք, սրանք ռուսական զորախմբի կազմում զորք են ու­ղարկում Սիրիա, այսինքն զգույշ եղեք, սրանք Ռուսաստանի դաշնակիցներն են ու հետևաբար ձեր թշնամիները»: Դեռ լավ է, որ Ադրբեջանին ուղերձներ չեն հասցնում, թե «դե պրծեք-մի բան արեք, չե՞ք տեսնում, որ սրանք խաղաղության համաձայ­նագիր ստորագրող ու միակողմանի զիջումներ անող չեն»:

Իսկ ամենացավալին այն է, որ ռևանշիստների այս մարտա­վարությունը որոշակի արդյունքներ տալիս է: Քարոզչությունը հզոր ուժ է, առավել ևս եթե դրա վրա հսկայական միջոցներ են ծախսվում: Իսկ իշխանություններն այս քարոզչության դեմ պայ­քարելն առայժմ այնքան էլ չեն կարևորում: Երևի կամ համա­պատասխան ռեսուրսներ չունեն, կամ «զահլա», կամ էլ հույսը դրել են հասարակության ողջամտության վրա:

Բայց անգամ ամենաողջամիտ հասարակությունները երաշ­խավորված չեն քարոզչական մանիպուլյացիաներից ու դրանց ազդեցություններից: Արդյունքներն արդեն երելում են:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         ԼՀԿ, «Հայկական ժամանակ», ԲՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz