Հիտլերի վերջին օրերը

Դասեր 11.06.2021   19:00   191

1944 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1945 թվականի հունվարի 15-ը Հիտլերը Բավարիայի Բերխտեսգադեն շրջանում գտնվող «Արծվի բնում» էր գտնվում։ Սակայն, 1945 թվականի հունվարի 16-ի առավոտյան նա Բեռլին է ժամանել՝ Կարմիր բանակի արագ մոտեցման պատճառով Արևելյան Պրուսիայում գտնվող իր հիմնական՝ «Գայլի որջ» ռազմաշտաբը թողնելուց հետո։

Սկզբնապես նա իր շտաբը տեղակայել էր Բեռլինի կենտրոնում՝ Ռեյխսկանցելարիայում, սակայն, Բեռլինի վրա թշնամու կողմից իքնաթիռների ամենօրա զանգվածային ավիահարվածների պատճառով, Հիտլերը ստիպված էր ամբողջովին իր շտաբը տեղափոխել գետնի տակ գտնվող ֆյուրերբունկերում։

1945 թվականի մարտի կեսերին Հիտլերը պարբերաբար լքում է իր շտաբը՝ բարձրանալով Ռեյխսկանցելարի շենք։ Սակայն, վերջին անգամ Հիտլերը այն այցելում է 1945 թվականի մարտին, երբ օդային հարձակման պատճառով նա հազիվ հասցնում է հետ բունկեր իջնել։

1945 թվականի հունվարի 20-ին Հիտլերը ֆյուրերբունկերում ընդունում է Նորվեգիայի ազգային կառավարության ղեկավար Քվիսլինգին, ով փորձում էր Հիտլերին համոզել ԱՄՆ-ի և Անգլիայի հետ սեպարտ հաշտություն կազմել և խոստանալով Նորվեգիայի աջակցությունը Կարմիր բանակի դեմ մարտերի ժամանակ։

1945 թվականի հունվարի 30-ին Յոզեֆ Գեբելսին հաջողվում է ֆյուրերբունկերից ռադիոեթեր կազմակերպել և իր կյանքում վերջին անգամ Հիտլերը դիմում է գերմանացի ժողովրդին, որի մեջ մեղադրում է արևմտյան տերություններին պատերազմ սկսելու մեջ և նաև կոչ է անում պատերազմել մինչև «վերջնական հաղթանակ»։

Ականատեսների խոսքերով, երբ 1945 թվականի հունվարի 13-ին Հիտլերին ֆյուրերբունկերում հաղորդում են Բուդապեշտի անկման մասին, նա զայրանում է՝ մեղադրելով իր զորքին դավաճանության մեջ։ Ականատեսների խոսքերով, Հիտլերը դեռևս չի կորցնում «հրաշագործ փրկության» հույսը, սակայն նրա խոսքերի մեջ երբեմն նկատվում էր նրա մոտալուտ ավարտի մասին արտահայտություններ։ Ըստ ականատեսների, Հիտլերը սկսում է իրեն համեմատել Ֆրիդրիխ II-ի հետ, ասելով, որ նա, ինչպես Ֆրիդրիխը, անկասկած, կարող է սկզբում թշնամում ջախջախել Արևելքում, իսկ հետո Արևմուտքում։ Նույն օրերին նա հրամայում է բունկերում գտնվող իր սենյակ բերել Ֆրիդրիխի մեծ դիմանկարը, ինչպես նաև XIX դարի բրիտանացի պատմաբան Թոմաս Քարլայլի «Ֆրիդրիխ Երկրորդի կյանքի պատմությունը» աշխատանքը։

1945 թվականի թետրվարի 14-ին Հիտլերը իմանալով Վրոցլավի շրջապատման մասին, հրամայում է այն ամեն գնով չհանձնել և մինչև վերջին զինվորը պաշտպանել և քաղաքը հանձնելու դեպքում սպառնալով բոլոր զինվորներին վերջին տրիբունալին հանձնելով։

1945 թվականի փետրվարի 25-ին Հիտլերը իր բունկերում ընդունում է սպառազինության նախարար Ալբերտ Շպեերին, ով Հիտլերին ներկայացննում է զեկույց՝ խորհրդային հարձակողական գործողությունների արդյունքում Երրորդ Ռեյխի ածուխի պաշարների 60%-ի կորստի հետևանքների վերաբերյալ, Շպեերի զեկույցը Հիտլերը դնում է պահարանի մեջ և, շնորհակալություն հայտնելով զեկույցի համար, չի իրականացնում չի մի իրական գործողություններ այդ իրավիճակը ուղղելու համար։

Մարտի 6-ին Հիտլերը Յոզեֆ Դիտրիխի հրամանատարության տակ գտնվող 6-րդ տանկային բանակին հրամայում է ջախջախել 3-րդ ուկրաինական ֆրոնտը, հասնել Դանուբ, հետո Բուդապեշտ և գրավել այն։ Առաջադրանքը տեխնիկայի և վառելիքի պակասի պատճառով այդպես էլ չի կատարվել  (չնայած, 6-րդ տանկային բանակին հաջողվել է ներխուժել սովետական պաշտպանական ուժեր և 4 կմ լայնությամբ և 30 կմ երկարությամբ խորանալ ուկրաինական 3-րդ ֆրոնտի կողմ) և, 1945 թվականի մարտի 14-ին, Հիտլերը դիվիզիայի զինվորներին և սպաներին հրամայել է պոկել համազգեստի վրայի բոլոր էլիտար ուսադիրները։

Մարտի 7-ին բունկերում Հիտլերը իմանում է, որ դաշնակիցներին հաջողվել է ամբողջովին և անվնաս գրավել Ռեմագեն քաղաքի Հռենոս գետի երկաթուղային կամուրջներից մեկը (գերմանական զորքերը շտապելով նահանջել են՝ ոչ բավարար պայթուցիկների և դրանց պայթեցնելու ժամանակ չունենալու պատճառով)։ Այս լուրը զայրացնում է նրան, նրա սեփական հրամանով ռազմական դաշտի դատարանը նույն օրը գնդակահարում է հինգ զինվորների և սպաների, որոնք պատասխանատու են կամրջի գրավման համար։ Լյուֆտվաֆեն ստանում է ֆյուրերի հրամանը քանդել կամուրջը և, մարտի 15-ին, նրանց հաջողվում է դա անել։

Մարտի 15-ին Հիտլերը ընդունում է սպառազինության նախարար Շպեերին, և Ռեյխի արդյունաբերության վիճակի վերաբերյալ նրա զեկույցը լսելուց հետո, ընկնում է շոկային վիճակի մեջ և երկար ժամանակ հրաժարվում է հավատել նախարարին՝ վերջինիս համոզելով հավատալ «Գերմանիայի վերջնական հաղթանակին», որին Շիպեերը բացահայտ հայտարարել է, որ «պատերազմը պարտված է», ինչի մասին ֆյուրերի ներկայությամբ ոչ ոք մինչ այդ չէր համարձակվում խոսել։ Հիտլերը հուսահատվելով նման հայտարարությունից, Շպեերին 24 ժամ ժամանակ է տալիս, որպեսզի վերջինս «մջածի իր եզրակացությունների շուրջ»։ Հաջորդ օրը Շպեերը հրաժարվում է իր խոսքերից, հայտարարելով, որ «մի փոքր տաքացել էր» և «այսուհետև ամբողջությամբ կաջակցի Ֆյուրերի բոլոր որոշումները»։

Մարտի 18-ին Հիտլերը իր բունկեր է կանչում ֆելդմարշալ Ալբերտ Կեսելրինգին, ում նույն օրը նշանակում է Արևմտյան ճակատի հրամանատար՝ հրամանությունից հեռացնելով «անտաղանդ և քնկոտ» (ըստ Հիտլերի) Գերդ ֆոն Ռունդշտադտին։

Մարտի 19-ին Հիտլերը բունկերում կրկին ընդունում է Ալբերտ Շպեերին, ով իր ծննդյան տարեդարձն էր նշում և վերջինիս նվիրում է սեփական դիմանկարը իր մակագրությամբ, որը, ըստ ականատսների, դողացող ձեռքերի պատճառով երկար ժամանակ չի կարողացել տեղադրել։ Դրանից հետո, լսելով Ռեյխի արդյունաբերության վիճակի մասին Շպեերի զեկույցը, վերջինիս տալիս է պատրաստի «Ներոն» ծրագիրը, հրամայելով անմիջապես անցնել «ոչնչացնող երկրի մարտավարությանը», որի համաձայն՝ «Բոլոր ռազմական, տրանսպորտային կառույցները, որոնք կապված են արդյունաբերության և մատակարարման հետ, պարենային պահեստները, ինչպես նաև Ռեյխի տարածքում գտնվող նյութական արժեքները չհաջողվի արտահանել, ապա դրանք անհապաղ ոչնչացվելու են»։ Հիիտլերի բացատրելու Շպեերի բոլոր փորձերը, որ այս հրամանը «դատապարտում է գերմանացիների ոչնչացմանը», մատնվում է անտարբերության։ Մասնավորապես, Հիտլերը հայտարարում է, որ «Եթե պատերազմը պարտության մատնվի, ժողովուրդը նույնպես կմահանա։ Սա նրանց անխուսափելի ճակատագիրն է։ Կարիք չկա գործ ունենալ այն սկզբունքների հետ, որը ժողովրդին պետք է առավել պարզունակ գոյությունը շարունակելու համար»։ Այս հրամանը Շպեերը սաբոտաժի է ենթարկում, իսկ երբ հետագայում Հիտլերը իմանում է այս հրամանի չկատարման մասին, այնուամենայնիվ, Շպեերի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում։

Մարտի 21-ին Հիտլերը, ստանալով Կեսելրինգի զեկույցը այն մասին, որ Արևմտյան ճակատում շատ զինվորներ առանց դիմադրության հանձնվում են դաշնակիցներին, ցնցվում է։ Այնուհետև Կեսելրինգը, Հիտլերի թելադրությամբ, գրում է ֆյուրելի հրամանը «դասալքողների, վախկոտների և դավաճանների» վերաբերյալ։ Հրամանագրում նշվում է, որ «ցանկացած գերմանացի զինվոր, ով ինքնակամ կլքի դիրքը կամ զենքը կդնի առանց մինչև վերջին փամփուշտը կռվելու, կամ, առանց վիրավորվելու կհանձնվի, Ռայխում դավաճան է ճանաչվելու։ Զինվորը, եթե հայտնաբերվի դաշտային ժանդարմերիայի կողմից, տեղում անմիջապես գնդակահարվելու է։ Ընտանիքները դադարելու են ստանալ պետության կողմից դրամական ցանկացած նպաստ»։

Մարտի 28-ին Հիտլերը «առողջական նկատառումներից ելնելով» աշխատանքից ազատել է ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ Հայնց Գուդերյանին, նրա փոխարեն նշանակելով գեներալ Հանս Կրեբսին։ Գուդերյանին նա առաջարկել է «բուժել նյարդերը», հիմնվելով (ըստ Հիտլերի) «չափազանց խուճապային և ոչ լավատես» ամենօրյա զեկույցների վրա։

Մարտի 31-ին Հիտլերը Գեբելսի հետ երկար զրույցից հետո պաշտոնից ազատում է ՆՍԳԲ կուսակցության կայսերական շեֆին՝ Օտո Դիտրիխին «վստահության կորստի հետ կապված» բացատրությամբ։ Ըստ Դիտրիխի, սա տեղի  է ունեցել այն պատճառով, որ նա կողմ է Վերվոլֆի լուծարմանը, ինչը Հիտլերի մոտ զայրույթ է առաջացրել։

Ապրիլի 2-ին Հիտլերը, ստանալով լուր այն մասին, որ Ռոհր շրջանում գտնվող անգլո-ամերիկյան ուժերը «Բ» խմբում շրջապատվել են, Հիմլերի միջոցով բոլորին հրամայում է, որ պայքարեն մինչև մահ և «կրակել բոլորին, ով սպիտակ դրոշ կբարձրացնի»։

Ապրիլի 5-ին Հիտլերը զեկույց է ստանում, որ Կարմիր բանակը Վիեննան է գրոհում։ Հիտլերը, վրդովված, բղավում է՝ «Վիեննան չպետք է ընկնի, նա երբեք սովետական չի դառնա», ինչից հետո հրամայում է ամեն գնով պահել Վիեննան։

Ապրիլի 10-ին Հիտլերին զեկուցում են Քեյնիգսբերգի անկման մասին, որից հետո նա պաշտպանության բոլոր մասնակիցներին «վախկոտներ և դավաճաններ» է անվանել, իսկ քաղաքի հրամանատար Լյաշ Օտոյին գնդակահարել։

Ապրիլի 11-ին Հիտլերը դեռևս չէր հավատում, որ Կարմիր բանակի նպատակը Բեռլինն էր և մայրաքաղաքի պաշտպանությունից չորս տանկային ստորաբաժանում հանելու և գեներալ-ֆելդմարշալ Ֆերդինանտ Շյորների գլխավորությամբ Չեխոսլովակիա ուղարկելու հրաման է ստորագրում։

Ապրիլի 13-ին քարողչության նախարար Յոզեֆ Գեբելսը Հիտլերին հայտնում է Ֆրանկլին Ռուզվելտի մահվան մասին, ինչը ուրախեցնում է ֆյուրելին։ Ականատեսների խոսքերով, Հիտլերը առաջին անգամ ծիծաղում և բղավում էր՝ «Սա պետք է տեղի ունենար, հիմա հաղթանակը իմը կլինի, ես հաղթեցի պատերազմը»։ Նրա հրամանով բոլոր նրանց, ովքեր գտնվում էին բունկերում, մեկ բաժակ շամպայն է հանձնվել և նույնիսկ հանպատրաստի խնջույք է կազմակերպվել։ Նույն գիշեր Հիտլերին հայտնում են Վիեննայի անկման մասին։ Որից հետո, ըստ ականատեսների, Հիտլերը հետևյալ խոսքերով՝ «Դա չի կարող պատահել», բռնում է իր սրտից և իր սենկայի բազմոցի վրա է ընկնում։ Շուտով բժիշկ Մորելին հաջողվում է նրան ուշքի բերել։

Ապրիլի 15-ին Հիտլերը Բեռլինը պաշտոնապես քաղաք-ամրոց է հռչակել՝ իր կոչով դիմելով գերմանացի ժողովրդին՝ «Եթե յուրաքանչյուր գերմանացի զինվոր իր պարտքը կատարի, ապա Կարմիր բանակը անպայման նահանջելու է և Եվրոպան երբեք սովետական չի դառնա»։

Վերջին օրեր

1945 թվականի ապրիլի 16-ին, գիշերը ժամը 3:01-ին, մարշալ Գեորգի Ժուկովի զորքերը սկսել են Բեռլինի հարձակողական գործողությունը՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով «Վիսլա» բանկային խմբի վրա, որը գտնվում էր գեներալ-գնդապետ Գոտհարդ Հեյնրիցի հրամանատարության տակ և Զելովական բարձունքի պաշտպանությունը անցկացնելով։

Ապրիլի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 20-ի առավոտյան Ժուկովի զորքերը, որոնք ֆյուրերբունկերից գտնվում էին 17 կմ հեռավորության վրա, սկսում են ծանր զենքերից քաղաքի կենտրոնացած հրետանային գնդակոծությունը։ Ականատեսների խոսքերով, Հիտլերը՝ տագնապած գրեթե դուրս է թռչում իր սենյակից և, մոտենալով իր համհարզներից մեկին, բառացիորեն բղավում է նրա վրա և հարցրնում է՝ «Ի՞նչ է կատարվում, որտեղի՞ց է այս կրակոցները», որի համար նախ իր 56-րդ ամյակի կապակցությամբ շնորհավորանք է ստանում, իսկ հետո զեկույց այն մասին, որ սա ռուսական հրետազորն է։  Հիտլերը զայրացած բղավեց՝ «Ռուսները կենտրոնից ընդամենը 17 կմ հեռավորության վրա են, իսկ ինձ չե՞ն զեկուցում», որից հետո գնաց իր սենյակ։

Ժամը 12:00-ի սահմաններին Հիտլերը, իր կյանքում վերջին անգամ, բունկերից բարձրացավ դեպի Ռեյխսկանցելարի այգի, որիտեց իրեն մի քանի տասնյակ Հիտլերյուգենդից պատանիներ դիմավորեցին, որոնց վրա նա երկար ժամանակ սառը աչքերով էր նայում և ջղաձգորեն փորձում էր ափահարել նրանց այտերը և քաջալերել։ Ըստ ականատես 12-ամյա Ալֆրեդ Ցեխի, ով պարգևատրվել է 2-րդ կարգի Երկաթե խաչով, Հիտլերը սեղմեց նրանց բոլորի ձեռքերը, որից հետո ափահարեց բոլորի այտերը և ասաց՝ «Երբ այս ավերակներից վերածնվի նոր Գերմանիան, դուք կդառնաք նրա հերոսները»։ Հետո Հիտլերը փորձում էր ձախ ձեռքի դողը թաքցնել, և հետ վերադարձավ բունկեր։

Ժամը 14:00-ին ֆյուրերբունկերի կոնֆերանս սրահում մեծ խորհրդակցություն սկսվեց՝ Հերման ԳյորինգիԻոահիմ ֆոն ՌիբենտրոպիԿառլ Դյոնիցի, Էռնեստ Կալտենբրուների, Ալբերտ Շպեերի, Վիլհելմ Կեյտելի և Հանս Կրեբսի մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ, ներկա իրավիճակի քննարկումից հետո, Հիտլերը կտրականապես մերժում է Բավարիայում կամ Գերմանիայի հյուսիսում գտնվող ՍՍ կազմակերպության պաշտպանության ներքո թաքնվելու առաջարկը, ասելով, որ կպայքարի «Բեռլինում մինչև վերջին շունչ» և Գերմաինայի հյուսիս կգնա միայն այն ժամանակ, երբ Կարմիր բանակը կոչնչանա։ Որից հետո Դյոնիցին հրամայում է Գերմանիայի հյուսիսում դիմադրություն կազմակերպել, իսկ Գյորինգին ուղարկում է Բավարիա՝ պաշտպանություն կազմակերպելու համար։

Խորհրդակցության ժամանակ տրված վերջին հրամանը ուղղված էր Կրեբսին՝ վերահսկել 4-րդ տանկային բանակի հարձակման նախապատրաստություններին՝ 3-րդ տանկային բանակին աջակցելու Կարմիր բանակի «ընդհանուր և վերջնական ջախջախման» համար։ Բոլոր ներկաները հասկանում էին, որ հրամանը անկատար է, քանի որ երկու բանակներն էլ հազիվ էին պահում պաշտպանությունը, սակայն չեն առարկել Հիտլերին։

Մոտավորապես ժամը 16:30-ին Հիտլերին հաղորդել ենն, որ Վալտեր Մոդելի հրամանատարության տակ գտնվող բանկային «Բ» խումբը, ամբողջ կազմով (375 000 մարդ), Ռուրա շրջանում դադարել է դիմադրել դաշնակիցներին և ցած է դրել զենքերը։ Վրդոհվելով Հիտլերը բոլոր զինվորներին և սպաներին անվանում է «վախկոտներ և հայրենիքի դավաճաններ» իսկ Վալտերին հրամայում է գնդակահարել։ Հաջորդ օրը, իմանալով այդ մասին, Վալտերը ինքնասպան է լինում։

Մոտավորապես ժամը 17։00-ին Հիտլերը գնում է իր սենյակ, իսկ 18։00 պառկում է քնելու։

Ապրիլի 21

Առավոտյան 9։30-ին սովետական հրետանին կրկին հզոր հարված է հասցնում Բեռլինին։ Ռումբերի պայթյունը արթնացնում է Հիտլերին, վերջինս կառավարական կապի հեռախոսով գնդապետ Կառլ Կոլերից իմանում է, որ սովետական հրետանին, որը ֆյուրերբունկերից գտնվում է 15 կմ հեռավորության վրա, ուղիղ նշանառմամ հարձակվում է քաղաքի կենտրոնի վրա։ Հիտլերը կրկին զայրանում և գոռում , որ՝ «իրեն շրջապատում են անտաղանդ դավաճաններ, որոնք դեռ վաղուց պետք էր գնդակահարել»։ Կեսօրվա խորհրդակցության ժամանակ նա հրամայում է կապվել ՍՍ զորքերի գեներալ Ֆելիքս Շտայների հետ, ով, ըստ Հիտլերի ծրագրի, պետք էր «անհապաղ սկսել հարձակվել Կարմիր բանակի դիրքերի վրա՝ ճեխքել վերջինիս պաշտպանությունը և փրկել Բեռլինը»։

Նույն խորհրդակցության ժամանակ Հիտլերը Ռոբերտ Լեյին ուղարկում է Բավարիա՝ «պաշտպանության կազմակերպման օգնության» նպատակով։

Երեկոյին մոտ Հիտլերը իր անձնական բժիշկ Թեոդոր Մորելին հրամայում է ամբողջ լիազորությունը փոխանցել Վերներ Հազեին։ Մորելը լքել է Բեռլինը 1945 թվական ապրիլի 23-ի առավոտյան։

Ապրիլի 22

Հիտլերը արթնացավ մոտավորապես առավոտյան 9։30-ին։ Լսելով իրավիճակի մասին զեկույցը, ի զարմանս խորհրդակցության մասնակիցների, նա բացարձակապես հանգիստ է մնում, ասելով, որ «Շտայների զորքը կարող է կայունացնել ռազմաճակատը»։ Սակայն, երկար դադարից հետո խոսքը անվստահ ասում է գեներալ Կրեբսը, ով հաղորդում է նրան, որ «Շտայները հրաժարվում է հարձակվել, քանի որ իր զորքերը հազիվ են պահում պաշտպանությունը»։ Մի քանի վայրկյան դադարից հետո Հիտլերը բառացիրոնեն պայթում է ձայրույթից։ Ըստ ականատեսների, նա գոռում է՝ «Շտեյների պրիկազը հրաման է եղել» և ցուցափայտով այնքան ուժեղ է հարվածում սեղանին, որ այն կոտրվում է։ Այնուհետև Հիտլերը անվերահսկելի զայրույթի մեջ է ընկնում և գոռում է, որ «նրան շրջապատում են ստախոսներ և դավաճաններ», ովքեր, բացի այդ, նաև «համարձակվում են խաղտել իր հրամանները»։

Ինքնասպանություն

Ռազմական իրավիճակը Եվրոպայում 1945 թվականի ապրիլի 30-ի դրությամբ

Համաձայն սովետական ​​հակահետախուզության գործակալությունների և համապատասխան դաշնակից ծառայությունների կողմից հարցաքննված վկաների ցուցմունքների, 1945 թվականի ապրիլի 30-ին, Բեռլինում շրջապատված լինելով սովետական զորքերով, Հիտլերը կնոջ՝ Եվա Բրաունի հետ միասին ինքնասպանություն է գործել՝ սպանելով իր սիրելի շանը՝ Բլոնդիին։ Սովետական պատմագրության մեջ կարծիք է հայտնվել, որ Հիտլերը թույն է ընդունել (կալիումի ցիանիդ ընդունելով, ինչպես ինքնասպանություն գործած նացիստների մեծամասնությունը)։ Սակայն, ըստ ականատեսների, նա կրակել է ինքն իրեն։ Գոյություն ունի ևս մկ տարբերակ, որի համաձայն Հիտլերը, խմելով թույնը, միարժամանակ ատրճանակով ինքն իրեն կրակել է  (այդպիսով՝ օգտագործելով մահվան երկու տարբերակները)։

Ըստ ներկաների, նախօրեին Հիտլերը հրամայել է ավտոտնակից բենզին բերել (մարմինները ոչնչացնելու համար)։ Ապրիլի 30-ին, ճաշից հետո, հրաժեշտ տալով իր անմիջական միջավայրի անձանց և սեխմելով նրանց ձեռքերը, Եվա Բրաունի հետ միասին գնաց իր սենյակ, որտեղից հետո կրակոց է լսվել։ Ժամը 15:15-ին (ըստ այլ տվյալների 15:30-ին) Հիտլերի ծառա Հայնց Լինգեն՝ Օտո Գյուշեի, Յոզեֆ ԳեբելսիՄարտին Բորմանի և Արթուր Աքսմանի ուղեկցությամբ մտել է ֆյուրերի սենյակ։ Մահացած Հիտլերը արյունոտ պառկած էր բազմոցի վրա։ Նրա մոտ պառկած էր Եվա Բրաունը՝ առանց որևէ արտաքին վնասների։ Գյուշեն և Լինգեն Հիտլերի մարմինը փաթաթել են զինվորական վերմակով և տարել դեպի Ռեյխսկանցելարի այգի, հետո նաև Եվայի մարմինը։ Մարմինները դրել են բունկերի մուտքից քիչ հեռու և այրել։

Հետախուզություն

Ֆյուրերբունկերը մինչև 1974 թվականի ոչնչացումը

Ոչնչացված Ֆյուրերբունկերը (1947)

1945 թվականի մայիսի 5-ին վերմակի մեջ փաթաթված մարմինների մնացորդները գտնվել են ավագ լեյտենանտ Ալեքսեյ Պանասովի և նրա գվարդիայի կողմից և ընկել ՍՄԵՐՇ-ի ձեռքեր։ Գեներալ Կ. Ֆ. Տելեգինը ղեկավարել է կառավարության հանձնաժողովը ՝ մնացորդների ճանաչման համար։ Բժշկական օգնության գնդապետ Ֆ. Ի. Շկարավսկին գլխավորել է մնացորդների հետազոտության փորձաքննական հանձնաժողովը։ Հիտլերի մարմինը ճանաչել է Քեթթի Գոյզերմանը, ով Հիտլերի ատամնաբույժի օգնականն էր։ Նա հաստատել է ատամի պրոտեզների նմանությունը։ Սակայն, սովետական ճամբարներից վերադառնալով, նա հրաժարվել է իր ցուցմունքներից։

Հիտլերի այրված աճյունը արկղներում բերել են բեռլինական Բուխ շրջանի հոսպիտալ, որտեղ նկուղում այն ուսումնասիրել են հեղինակավոր սովետական գիտնականներ։ Դատաբժշկական փորձաքննությունը ղեկավարել է Բելոռուսական ֆրոնտի գլխավոր դատաբժշկական փոխգնդապետ Ֆաուստ Շկարավսկին։ Դրա մասին վկայի ցուցմունքներ է թողել մարմնի ճանաչման անցկացման մասնակից լեյտենանտ Ելենա Ռժևսկայան։

2009 թվականին Ռուսաստանի ԱԴԾ-ի գրանցման և արխիվային ֆոնդերի վարչության պետ Վասիլի Խրիստոֆորովը պատմել է, որ 1946 թվականին ԳՈՒՊՎԻ-ի նախաձեռնությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը «փաստերի ամբողջ խմբի մանրակրկիտ և կոշտ վերստուգման նպատակով» լրացուցիչ պեղումներ է անցկացրել Հիտլերի և Եվա Բրաունի դիակների հայտնաբերման վայրում։ Ընդ որում, գտնվել է «գանգի ձախ գագաթային մասը՝ արձակման գնդակային անցքով»։ 1948 թվականին Հիտլերի բունկերից գտնված իրերը (մի քանի այրված առարկաներ, ինչպես նաև ծնոտների և ատամների ֆրագմենտները, որոնցով իրականացվել է Հիտլերի, Եվա Բրաունի և Գեբելսների դիակների նույնականացումը) ուղարկվել են Մոսկվա՝ ԽՍՀՄ-ի ՄԳԲ-ի 2-րդ գլխավոր վարչության քննչական բաժին։ 1954 թվականից, այդ բոլոր առարկաներն ու նյութերը հատուկ կարգով պահվում էին գերատեսչական արխիվի հատուկ շենքում։ 2009 թվականի դրությամբ, Հիտլերի ծնոտները պահվում են ԱԴԾ արխիվում, իսկ Հիտլերի գանգի բեկորները՝ պետական արխիվում։

Աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս մահվան պատճառների մասին․ ոմանք պնդում են, որ Հիտլերը մահացել է թույնից, մյուսներն էլ պնդում են, որ մահը վրա է հասել Հիտլերի արձակած կրակոցից՝ ցիանիդով լի ամպուլը կծելու պահին։ Մի շարք ժամանակակից պատմաբաններ ժխտում են այդ տեղեկությունները համարելով դա «սովետական պրոպագանդա» կամ էլ փորձում են փոխզիջում գտնել տարբեր եզրահանգումների հաշտեցման համար։ Ականատեսներից մեկը ցույց է տվել, որ Հիտլերի դիակը բերանի վրա կրակելու միջոցով ինքնասպանության նշաններ է ունեցել, սակայն հետագայում եզրակացություն է արվել, որ այդ տարբերակը քիչ հավանական է։ Կային նաև հակասություններ՝ Հիտլերին պատկանող ծնոտի և գանգի հայտնաբերված ֆրագմենտների իսկության վերաբերյալ։

Սակայն գոյություն ունի նաև մի հայտնի քաղաքային լեգենդ, որ բունկերում գտնվել են Հիտլերի և նրա կնոջ նմանակների դիակները, իսկ ֆյուրերը իր կնոջ հետ փախչել է Արգենտինա, որտեղ նրանք հանգիստ ապրել են մինչև նրանց օրերի ավարտ։ Նմանատիպ տարբերակները անգամ ապացուցվում են մի քանի պատմաբանների կողմից, որոնց թվում են բրիտանացիներ Ջերարդ Ուիլյամսը և Սայմոն Դանսթենը։ Սակայն գիտական միությունը ժխտում է նման տեսությունները։

2017 թվականի հուլիսին ԱԴԾ-ի թույլտվությունից, ֆրանսիական գիտնականների մի խումբ կարողացել է հնարավորություն ստանալ ուսումնասիրել Հիտլերի ատամների ֆրագմենտները, ֆյուրերի մահվան պատճառը իմանալու համար։ Խմբի ղեկավար պրոֆեսոր Ֆիլիպ Շարլյեն հայտնել է, որ ատամները իսկական են և Հիտլերին են պատկանում։

European Journal of Internal Medicine գիտական ամսագրում հրապարակված հոդվածը հաստատում է 1945 թվականի ապրիլի 30-ին Հիտլերի մահվան վերաբերյալ ընդունված տեսությունը։ Հիտլերն ցիանիդ է ընդունել և ապահովագրության համար կրակել իր գլխին։ Հետազոտության ժամանակ ատամների վրա վառոդի հետքեր չեն հայտնաբերվել, դա նշանակում է, որ նա կրակել է ոչ թե բերանի վրա, այլ ճակատի կամ պարանոցի։ Պրոթեզների վրա հայտնաբերվել են կապտականաչ բծեր՝ դրան է հանգեցրել ցիանիդի և մետաղի միջև քիմիական ռեակցիան։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ դա հերթական անգամ ոչնչացնում է բոլոր լեգենդներն այն մասին, որ Հիտլերը կարող էր ողջ մնալ պատերազմից հետո։

2019 թվականի ապրիլին ՀԴԲ-ն գաղտնազերծել էր փաստաթղթեր այն մասին, որ 1945 թվականի սեպտեմբերին հատուկ ծառայությունը տեղեկություններ ուներ Ֆյուրերի՝ Արգենտինա փախչելու մասին, որը շարադրված էր պաշտոնական դոսյեում, սակայն հետաքննություն այն ժամանակ այդպես էլ չի անցկացվել, քանի որ տեղեկատվությունը անբավարար էր և ոչ հավաստի։

Վերահուղարկավորումներ

1945 թվականի հունիսի 4-ի 3-րդ հարվածային բանակի իսկական ակտը վկայում է դրա մասին, որ դատաբժշկական փորձաքննության ավարտից և Հիտլերի բունկերից ինքնասպանների դիակների ճանաչման բոլոր օպերատիվ միջոցառումների անցկացումից հետո, մարմինները թաղվել են Բուխ քաղաքի շրջանում։

Այնուհետև, հակահետախուզության բաժնի վերատեղաբաշխման հետ կապված, դիակները առգրավվել և տեղափոխվել են սկզբում Էբերսվալդեի շրջաններից մեկը, և ապա՝ Ռատենովի, որտեղ էլ վերջնականապես թաղված են։ 

1970 թվականի մարտին, համաձայն «Արխիվ» ծրագրի, աճյունը վերջնականապես ոչնչացվել է։ Գործողությունը գաղտնի է կատարվել. թաղման վայրում վրան են տեղադրել և պեղումներ կազմակերպել, իբր ԽՍՀՄ-ում ձերբակալված հանցագործի ցուցմունքները ստուգելու համար։ Միջոցառման բուն նպատակի մասին չպետք է իմանային նույնիսկ Խորհրդային բանակի զինվորականները, դրա մասին տեղյակ էր միայն բարձրաստիճան սպաների նեղ շրջանակը։ Հանձնարարվել է դիակների արկղերը հանել, դուրս բերել Փտած լճի շրջան, որտեղ այրել, իսկ մոխիրը նետել ջրի մեջ։ Փաստաթղթերի թվում կան՝ փոսի բացման և այրման ակտը (ձեռագիր, թվագրված 1970 թվականի ապրիլի 5-ին)։ Այնտեղ հաղորդվում է, որ մնացորդները այրված են դատարկության վրա, դրանք ածուխի հետ միասին մոխրի մեջ են մնացել։

Պահպանվել են միայն պրոթեզները և Հիտլերի գանգի մի մասը՝ մուտքի գնդակային անցքով (հայտնաբերված դիակից առանձին)։ Դրանք պահվում են ռուսական արխիվներում, ինչպես նաև բազմոցի կողային բռնակները, որոնց վրա Հիտլերը կրակել է իրա վրա, արյան հետքերով։ Հարցազրույցում ԱԴԾ արխիվի պետը պատմել է, որ ծնոտի իսկությունն ապացուցված է միջազգային մակարդակի մի շարք փորձաքննություններով։ Հիտլերի կենսագիր Վերներ Մազերը կասկածներ է հայտնել, որ հայտնաբերված դիակը և գանգի մի մասն իսկապես պատկանել են Հիտլերին։ 2009 թվականի սեպտեմբերին Կոնեկտիկուտի համալսարանի հետազոտողների ԴՆԹ-ի անալիզի արդյունքների հիման վրա հայտարարել էին, որ գանգը պատկանում է 40 տարեկանից փոքր կնոջ։ ԱԴԾ ներկայացուցիչները հանդես են եկել այդ հայտարարության հերքմամբ։


 Պիտակներ
         Ադոլֆ Հիտլեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz