ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են նոր իրողություններում փոխգործակցության հնարավորությունները

Իրադարձային 21.11.2020   13:20   26

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Նախարարները քննարկել են ետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:

Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:


 Պիտակներ
         ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb