Հայտնի է Թուրքիայի ԶՈւ-ում «վճար ծառայության դիմաց» ծրագրի գումարի չափը

Աշխարհ 06.08.2020   16:00   130

razm.info-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բյուջեի և ֆինանսական ծառայությունների գլխավոր վարչությունը հրապարակել է երկրի ԶՈւ-ում գումարի դիմաց ծառայությունից ազատվելու անհրաժեշտ գումարի չափը․ 2020 թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար վճարը սահմանվել է 37 հազար 70 լիրա (~5200 ԱՄՆ դոլար՝ 05․08․2020 թ․ փոխարժեքով)։ Արտարժույթով վճարողների համար սահմանված գումարը 5563 եվրո է։

Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվակայքը։

Նշենք, որ 2019 թվականից ներդրված «վճար ծառայության դիմաց» ծրագրի մասին օրենքը Թուրքիայի խորհրդարանն ընդունել է 2018 թ․ հուլիսի 26-ին։

Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Զինծառայությունից ազատվելու համար նրանք պետք է վճարեն որոշակի գումար և անցնեն 21-օրյա տևողությամբ զինծառայության հիմնական կրթություն։



 Պիտակներ
         Թուրքիա, Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb