Հայտնի է Օշականում բնակարանում հայտնաբերված մոխրացած դիակի ինքնությունը

Պատահարներ 28.04.2021   12:10   101

Հայտնի է դարձել այսօր՝ ապրիլի 28-ի առավոտյան Օշական գյուղում այրված բնակարանում հայտնաբերված դիակի ինքնությունը:

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի Օշական գյուղում. ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:  Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել նաև Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։


 Պիտակներ
         մոխրացած դիակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz