Հայտնաբերվել է կորոնավիրուսը չեզոքացնելու հեղափոխական միջոց

Science News 23.06.2021   18:15   64

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարողացել են չեզոքացնել կորոնավիրուսը հատուկ նանոթակարդների օգնությամբ։ Այս մասին գրում է Phys.org-ը:

SARS-CoV-2–ով վարակման մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ. կպչուն սպիտակուցի միջոցով վիրուսը կառչում է բջիջի մակերևույթի անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ 2-ին (ACE2)  և ներթափանցում բջջի մեջ։ Դրան խաբելու համար մասնագետները մասնիկներ են պատրաստել մարդու թոքերի գնդաձև բջիջներից (LSC)՝ նույն ACE2 ընկալիչներով, որոնք կորոնավիրուսի համար դառնում են բազմաթիվ կեղծ թիրախներ՝ կանխելով օրգանիզմի ախտահարումը։

Գիտնականները բուժման այս մեթոդը փորձարկել են նախ մկների, ապա՝ կապիկների վրա:

«Կենտրոնանալով օրգանիզմի պաշտպանության, և ոչ թե վիրուսի վրա, որը շարունակում է մուտացիայի ենթարկվել, մենք հնարավորություն ստացանք արագացնել թերապիան, որը դեռ երկար ժամանակ արդյունավետ կլինի»,-ամփոփել են հետազոտության մասնակիցները:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz