Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

Իրադարձային 21.04.2021   16:17   95

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԼՂ հակամարտության, ինչպես նաեւ 20-րդ եւ 21-րդ դարերում Նախիջեւանի հայերի նկատմամբ բռնության ուսումնասիրման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Ներկայացնելով 2020 թվականին արված աշխատանքը՝ նա նշել է, որ խմբի գործունեության արդյունքները հասանելի կլինեն օտար լեզուներով:

«44-օրա պատերազմի ժամանակ մենք հայտնաբերեցինք, որ լուրջ խնդիր ունենք օտար լեզուներով արտասահմանյան գիտական հասարակությանը մեր հարցերը ներկայացնելու մասով: Հենց այդ պատճառով մենք մեր ներքին ռեսուրսների հաշվին ձեւավորեցինք Ղարաբաղի հարցի ուսումնասիրման խումբ: Աշխատանքը կլինի նաեւ օտար լեզուներով: Իհարկե, արդյունքները միանգամից նկատելի չեն լինի, սակայն մոտ ժամանակներս հայտնի կդառնան»,-ասել է Մարությանը:

Այժմ խմբում ներառված է 3 գիտաշխատող: Տնօրենը հույս է հայտնել, որ ապագայում տվյալ խումբը կընդլայնվի  եւ կվերածվի առանձին լիարժեք գիտահետազոտական բաժնի:    


 Պիտակներ
         Հայոց ցեղասպանության թանգարան-ինստի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz