Հայկական ԶԼՄ-ներում Իրանի վերաբերյալ հրապարակված լուրերը ադրբեջանական սադրանքների արդյուքն է

Իրադարձային 23.05.2021   10:52   122

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Սկզբում, հայկական լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով Երեւանի  Զվարթնոց  օդանավակայանի իր աղբյուրները, հաղորդեց, որ իրանցի 10 ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ այելել են  Հայաստան: Այնուհետև մեկ այլ լրատվամիջոց, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնեց, որ իրանցի ռազմական պաշտոնյաներն առաջարկել են իրանական զորքերը տեղակայել Հայաստանում, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընդունել առաջարկը: Ավելի ուշ, հրապարակվեց Իրանում 160 հայ զինծառայողների գտնվելու և նրանց վերադարձի համար Թեհրանի կողմից նախապայման  առաջարկելու մասին լուրը,  պաշտոնապես հերքվեց Երևանում Իրանի դեսպանության կողմից: Բայց կարևոր  այն է, թե ո՞րն է  այս լուրերի հրապարակման նպատակը:
Հակառակ Իրանի ռազմական պաշտոնյաների Հայաստան այցի մասին լուրերին, որոնք կարելի է նորմալ համարել ՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները, հաջորդ երկու նորությունները այլ նպատակներ ունեն: Դրանք կապված են տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխության  և «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ Իրանի վերջին դիրքորոշման հետ:
Հայաստանում ռազմական ուժ տեղակայելու Իրանի առաջարկի վերաբերյալ  լուրերի հիմնական լսարանը Ադրբեջանում անջատողական և պանթուրքական հոսանքներն են: Նման լուրերի նպատակն է Ադրբեջանում հրահրել հակաիրանական տրամադրություններ:
Իսկ «Ենի մասավաթ» թերթը, որը ոչ պաշտոնապես ներկայացնում է  Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները, վերահրապարակելով հայկական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը, կարծես արտացոլում է «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Իլխան Շահինօղլուի և քաղաքական փորձագետ Չիրչին Միրզա Բիգլուի տեսակետերը և հղումա նելով վերջիններիս, Ադրբեջանին կոչ է անում խզել բոլոր հարաբերություններն Իրանի հետ:
Սակայն որևէ մեկը տրամաբանական պատասխան չունի այն հարցին, թե ինչպես կարող է Իրանը տեղակայել իր ռազմական ուժերը տարածաշրջանում ՝ հաշվի առնելով ռուս սահմանապահների կողմից իրանա-հայկական սահմանի վերահսկողությունը:
Հայ զինվորների Իրանում գտնվելու մասին լուրն, ի տարբերություն նախորդ լուրերի, թիրախավորում է Հայաստան հասարակական կարծիքը, նպատակ ունենալով վնասել Իրան-Հայաստան հարաբերություններին՝ շահարկելով Ղարաբաղյան վերջին պատերազմում ռազմագերիների և անհետ կորածների զգայուն հարցը.
Հաշվի առնելով ասվածը, Ադրբեջանում և Հայաստանում հակաիրանական տրամադրությունների հրահրումը  կարող է ունենալ մեկ ընդհանուր նպատակ ՝ ազդել Իրանի դիրքորոշման վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» և հարևանների հետ  պաշտոնական սահմանների վերաբերյալ դիրքորոշման վրա: Այս դիրքորոշումը վերջին օրերին բազմիցս ընդգծվել է Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz