Հայկական կողմը բանակցություններում իր դիրքորոշումը ներկայացրել է հստակ և կոշտ․ ՊՆ

Հրատապ 14.05.2021   11:17   97

Սյունիքի, Վարդենիսի ուղղություններում այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից հայտնեցին նաև, որ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումը ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ «Ներկայացվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր իրենց թողնել, պետք է իրենք հեռանան։ Տարածքները մերն են ու դա չի քննարկվում»,–հայտնեցին նախարարությունից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz